Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ծրագրում են «լայնածավալ գործողություններ» Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությունների առջեւ


«Հանուն Ադրբեջանի» շարժումը ամբողջ նախատեսում է սկսել լայնածավալ գործողություն, որի նպատակն է «ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությունները այն երկրներում, որտեղ դրանք կան, եւ թույլ չտալ նորերի տարածումը»:

«Մենք նախատեսում ենք դիմել այն երկրներին, որոնք չեն խոչընդոտում անջատողականների գործունեությանը: Բացի այդ, կազմակերպության ղեկավարությունը մշակում է անընդմեջ գործողությունների ծրագիր ԼՂՀ ներկայացուցչությունների եւ Հայաստանի դեսպանությունների առջեւ», - Բաքվի «Էխո» թերթին ասել է կազմակերպության ղեկավար Հասիմովը :

«Հանուն Ադրբեջանի» շարժման տվյալներով, ԼՂՀ ներկայացուցչություններ ներկայումս գործում են Հայաստանում, Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Ավստրալիայում եւ Լիբանանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG