Մատչելիության հղումներ

«Ադրբեջանի համբերությունը մեծագույն զիջումն է Հայաստանին»


«Ադրբեջանի համբերությունը գրավյալ տարածքների հարցում պետք է դիտվի որպես մեծագույն զիջում Հայաստանին», - ադրբեջանական ANS հեռուստատեսության եթերում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Նովրուզ Մամեդովը:

Նրա խոսքերով, միջազգային հանրությանը «պատիվ չի բերում Ադրբեջանի տարածքների օկուպացիան հանդուրժելը»:

Մամեդովը նաեւ վերահաստատել է, որ վաղը Կազանում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներով որեւէ փաստաթուղթ չի ստորագրվելու:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG