Մատչելիության հղումներ

Լիբանանի նոր կառավարության կազմում կա հայազգի նախարար


Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդը երեքշաբթի օրը հաստատել է վարչապետ Ֆուադ Սինիորայի կողմից ներկայացված կառավարության նոր կազմը: Լիբանանի կառավարությունում վարչական զարգացման հարցերով պետնախարար է նշանակվել հայազգի Ժան Օղասաբյանը:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, Լիբանանի կառավարության 24 նախարարների մեծամասնությունը Դամասկոսի հետ հարաբերություններում Բեյրութի ավելի մեծ անկախության կողմնակից են, որոնք հանդես են գալիս Լիբանանից սիրիական զորքերի դուրսբերման օգտին:

Այս դիրքորոշումը կիսում է նաեւ նորանշանակ վարչապետ Ֆուադ Սինիորան, մինչդեռ նախագահ Էմիլ Լահուդը Սիրիայի հետ մերձեցման կողմնակից է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG