Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կկայանա օգոստոսի 22-ին Մոսկվայում


Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները՝ ադրբեջանական day.az-ը այսօր հաղորդել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը կայանալու է օգոստոսի 22-ին Մոսկվայում՝ ԱՊՀ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում:

Օգոստոսի 26-ին Կազանում ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի օրերին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումից առաջ արտգործնախարարները Մոսկվայում կքննարկեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի նոր մանրամասները:

Վերջին անգամ Վարդան Օսկանյանը եւ Էլմար Մամեդյարովը Պրահայի գործընթացի շրջանակներում բանակցել են հունիսի 17-18-ին Փարիզում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG