Ազգությամբ ռուս Հայաստանի քաղաքացի Անդրեյ Մազիեւին երեքշաբթի օրը Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանը դատապարտեց 12 տարվա ազատազրկման՝ Ադրբեջանի օգտին լրտեսության, Հայաստանի նախագահի նկատմամբ սպանության փորձ նախապատրաստելուն մասնակցելու մեղադրանքով:
Մազիեւը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ պետական դավաճանության, նախատեսվող ահաբեկությանն օժանդակելու եւ պետական, քաղաքական գործչի նկատմամբ սպանություն նախապատրաստելու մեջ: Դատավարության ընթացքում նա ընդունել էր իր մեղքը:
44-ամյա Անդրեյ Մազիեւը Ադրբեջանի օգտին լրտեսական գործունեությունը սկսել էր 1999 թվականից: Նրան հավաքագրել էր Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության բաժնի պետ ոմն Ֆայիկ Շամիլեւ: 1999 թվականի դեկտեմբերից մինչեւ 2005-ի հունվարը Մազիեւը 17-18 անգամ հանդիպել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ, նրանց տարբեր տեղեկություններ է փոխանցել՝ ընդհանուր առմամբ վաստակելով 2500 դոլար:
Նշված տեղեկությունները վերաբերել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ընդդիմադիր եւ իշխող քաղաքական ուժերին, Հայաստանի ռազմական օբյեկտներին: Մազիեւի հիմնական առաքելությունը, սակայն, եղել է տեղեկություններ հայթայթել եւ ներկայացնել պատվիրատուներին «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքագծի, ինքնաթիռների կայանման վայրերի մասին, ինչպես նաեւ՝ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի օդանավակայանից մեկնելու եւ ժամանելու մանրամասները:
Դատական նիստի ավարտից հետո մեղադրող, Հայաստանի գյխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը լրագրողներին ասաց. - «Մազիեւի կողմից կատարվել էր առանձնապես ծանր հանցագործություն մեր երկրի անվտանգության դեմ՝ նախագահի նկատմամբ սպանության կազմակերպման օժանդակություն: Այս պարագաներում Մազիեւի նկատմամբ արժանի պատիժ նշանակվեց»:
Դատարանը նաեւ քրեական գործ է հարուցել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության բաժնի պետ Ֆայիկ Շամիլեւի նկատմամբ: Հայտարարվել է հետախուզում՝ Ինտերպոլի միջոցով:
Կարինե Քալանթարյան