Մատչելիության հղումներ

«Տելասի» ընկերությունը եւ Վրաստանի ֆինանսների նախարարությունը հանգել են համաձայնության


Վրաստանի ֆինանսների նախարարությունը պետական բյուջեին պարտքը չմարելու համար սպառնացել էր կալանքի տակ առնել «Տելասի» էներգետիկ ընկերության բանկային հաշվեհամարները:

Պարտքը կազմում է 3 միլիոն 300 հազար լարի (1 միլիոն 900 հազար դոլար): «Տելասի»-ի բաժնետոմսերի 75 տոկոսը պատկանում է ՌԱՕ ԵԷՍ-ին՝ «Ռուսաստանի միացյալ էներգահամակարգեր» ընկերությանը:

«Տելասի» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Վալերի Պանցուլայան հայտարարել էր, թե ի պատասխան ընկերությունը հոսանքազրկելու է մակատարարված էլեկտրաէներգիայի համար պարտքերը չմարած մի շարք հիմնարկներ՝ այդ թվում Պետական վարչական գրասենյակը, որտեղ աշխատում է Վրաստանի նախագահի վարչակազմը, որոշ նախարարություններ, օպերայի եւ բալետի թատրոնը, որոնց ընդանուր պարտքը «Տելասի»-ին կազմում է 5 միլիոն լարի (2 միլիոն 700 հազար դոլար):

Սպառնալիքներ փոխանակելուց հետո «Տելասի»-ն եւ ֆինանսների նախարարությունը երեքշաբթի օրը որոշել են, որ «Տելասի»-ին կշարունակի էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը, իսկ ընկերության պարտքը կմարվի ըստ համաձայնեցված ժամանակացույցի:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG