Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակը հայտարարել է, թե տարբեր միջազգային ուժեր աջակցություն են ցուցաբերում երկրի ընդդիմությանը նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:
«Ընտրությունների մոտենալուն զուգընթաց ընդդիմությունը դիմում է շատ անօրինական քայլերի՝ օգնություն ստանում արտասահմանցի անհատներից, ինչը փորձում է օգտագործել նախընտրական քարոզարշավի եւ, հավանական է, ցույցեր եւ երթեր անցկացնելու համար», - «Ասոշիեյթեդ Փրես»-ի փոխանցմամբ, չորեքշաբթի օրը խորհրդարանի նիստում հայտարարել է Միլլի Մեջլիսի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովը՝ ավելացնելով. - «Այս ամենը վտանգում է երկրի անկախությունը»:
Գործակալությունը նշում է, թե Ալեսքերովը չի ասել, թե կոնկրետ որ արտասահմանյան ուժերին նկատի ունի: Սակայն, հիշեցնում է «Ասոշիեյթեդ Փրես»-ը, տասնյակ հազարավոր մարդկանց հավաքած Ադրբեջանի ընդդիմության վերջին երկու հանրահավաքների մասնակիցները տանում էին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի պատկերով պաստառներ:
Որոշ փորձագետների կարծիքով, Ադրբեջանում հասունացել է հասարակական դժգոհությունը, որը մեկուկես տարվա ընթացքում իշխանափոխության պատճառ դարձավ Վրաստանում, Ուկրաինայում եւ Ղրղըզստանում:
Այս առթիվ «Ասոշիեյթեդ Փրես»-ը նշում է, որ Ադրբեջանում նախընտրական դաշինք կազմած երեք հիմնական ընդդիմադիր կուսակցությունները իրենց շարժումը խորհրդանշող գույն են ընտրել նարնջագույնը՝ ինչպես Ուկրաինայում: