«Գերմանիայի Բունդեսթագը հինգշաբթի օրը քննարկելու եւ ընդունելու է Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձեւ», - «Ազատություն» ռադիոկայանի բացառիկ հարցազրույցում հայտնեց Գերմանիայում բնակվող եւ աշխատող լրագրող Աշոտ Մանուչարյանը:
Մանուչարյանի խոսքերով, բանաձեւում օգտագործվել է «ցեղասպանություն» բառը. նշվում է, թե «բազմաթիվ անկախ պատմաբաններ, խորհրդարաններ եւ միջազգային կազմակերպություններ հայերի ջարդը ցեղասպանություն են անվանում»:
«Այսինքն, Բունդեսթագը, մի կողմից, չի ուզում, որ Թուրքիան ուժեղ քննադատության ենթարկվի, մյուս կողմից՝ չի ցանկանում թաքցնել պատմական ճշմարտությունը», - ասաց Մանուչարյանը: - «Բանաձեւում նշվում է, որ Բունդեսթագը ցավում է հայ ժողովրդի ապրած ողբերգության համար, խոնարհվում է ջարդի զոհերի առջեւ եւ ներողություն է խնդրում, որ Գերմանական կայսրությունը ոչինչ չձեռնարկեց այդ ջարդը կանխելու համար»:
Հայոց ցեղասպանության վերաբերյալ հատուկ բանաձեւի ընդունման շուրջ նախնական քննարկումները Բունդեսթագում տեղի էին ունեցել ապրիլի 21-ին: Չնայած Թուրքիայի կառավարության, Գերմանիայում Թուրքիայի դեսպանության եւ կազմակերպությունների ճնշումներին, Բունդեսթագում ներկայացված բոլոր կուսակցությունները որոշել էին մինչեւ սեպտեմբեր ընդունել Հայոց ցեղասպանության հարցով հատուկ փաստաթուղթ: Սակայն, երբ Գերմանիայի դաշնային կանցլեր Գերհարդ Շրյոդերը հայտարարել էր վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին, Բունդեսթագը, իր հերթին, հայտարարել էր, որ մտադիր է ավարտին հասցնել սկսած գործը:
Հրայր Թամրազյան, Պրահա