Մատչելիության հղումներ

Հետընտրական պայքարը Մալաթիա-Սեբաստիա համայնքում շարունակվում է


Մալաթիա-Սեբաստիա համայնքում նախնական տվյալներով թաղապետի պարտված թեկնածու Սամվել Հովսեփյանի շտաբից երեկ գիշերը ահազանգ է հնչել, թե իրենց թեկնածուին՝ 30 կողմնակիցների հետ, բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք եւ ձերբակալել են:

Համայնքում երեքշաբթի օրը պայթեցվել էր մի ավտոմեքենա, որի տերը Սամվել Հովսեփյանի կողմնակիրցը չէ: Ուստի կասկած է առաջացել, թե գուցե հենց նրա թիմակիցներն են պայթյունի հեղինակները:

«Ազատություն» ռադիոկայանին Սամվել Հովսեփյանը այսօր փոխանցեց, թե իրենց ոչ թե ձերբակալել էին, այլ՝ «հրավիրել բացատրություն տալու»: Նրա խոսքերով, ամբողջ գիշեր մնացել է ոստիկանության բաժանմունքում, քանի դեռ իր բոլոր կողմնակիցներին եւ հարազատներին ազատ չեն արձակել: Բռնություն նրանց նկատմամբ չի կիրառվել, իրավահապները ընդամենը բացատրություններ են ստացել եւ վերցրել են մտնահետքերը:

Սամվել Հովսեփյանը ոչինչ չի բացառում: Նա ավելի շատ հակված է այն մտքին, թե սա հակառակորդների կազմակերպած սադրանքն է , թեեւ չի բացառում նաեւ, թե «գուցե ինչ-որ մեկը իր թիմակիցներից արջի ծառայություն է մատուցել կամ մրցակցի պատվերն է կատարել»: Սամվել Հովսեփյանը պնդում է, թե շահագրգռված է, որ ամեն ինչ պարզվի եւ մեղավորը պատասխան տա:

Այդուհանդերձ, թաղապետի թեկնածուի կարծիքով՝ «եթե դա սադրանք է, ապա պատասխանն է ընդդեմ թիվ 11 ընտրարածքային հանձնաժողովի, դատարան դիմելու իրենց քայլի»:

Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանում չորեքշաբթի օրը սկսվեց «Սամվել Հովսեփյանն ընդդեմ թիվ 11 ընտարկան հանձնաժողովի» դատական վեճը: Հայցվոր կողմը վիճարկում է գործող եւ հաղթած թեկնածու Աղվան Գրիգորյանի ներկայացրած գույքի մասին հայտարարագիրը, որտեղ, հայցվորի համոզմամբ, կեղծքիներ են հայտաբերվել, սակայն, ընտրական հաձնաժողովը իրենց բողոքը չի քննարկել եւ անգործություն է դրսեւորել: Մինչդեռ, բողոքող կողմը գտնում է, թե այդ կեղծիքը կարող էր թեկնածուի գրանցումը անվավեր ճանաչելու հիմք հանդիսանալ:

Դատական նիստն այսօր ընդմիջվեց եւ հետաձգվեց մինչեւ հունիսի 10-ը՝ հանձնաժողովի որոշումների գրանցամատյանը ուսումասիրելու նպատակով:

Կիրակի օրը Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում կայացած ընտրություններում, ըստ նախնական արդյուների, ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթել է գործող թաղապետ Աղվան Գիգորյանը:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG