Մատչելիության հղումներ

Վրաստանից սպառազինությունների փոխադրումը կիրականացվի «ռուսաստանյան մեկ ռազմակայանից մյուսը»


Ադրբեջանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Բուրդիկինը հինգշաբթի օրը հայտարարել է, թե ռուսական ռազմական տեխնիկայի հնարավոր փոխադրումը կիրականացվի ռուսաստանյան մեկ ռազմակայանից մյուսը եւ ուղղված չի լինի Ադրբեջանի դեմ:

«Հայաստանին սպառազինությունների փոխանցման մասին խոսք անգամ լինել չի կարող, դա լիովին մտացածին է, անհնար», - «Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, Բաքվում հայտարարել է Բուրդիկինը:

Նան նաեւ ասել է, թե Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանն է ներկայացվել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանը ադրբեջանական կողմի մայիսի 23-ի նոտային, որում վերջինս մտահոգություն էր հայտնել Վրաստանի ռուսաստանյան ռազմակայաններից ռազմական տեխնիկայի մի մասը Հայաստան տեղափոխելու առնչությամբ:

«Մեզ խնդրում են որքան հնարավոր է արագ դուրս բերել զորքերը Վրաստանից», - ասել է Բուրդիկինը:

Նա հավաստիացրել է, թե «սպառազինությունների տեղափոխումը Հայաստան չի ապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG