Շաբաթ օրը Արագած լեռան շուրջ Միասնության շուրջպարին մասնակցած Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը համոզմունք է հայտնել, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային հերթական այցի ընթացքում «նոր առաջարկներ չեն սպասվում, որեւէ նոր բան չի ասվելու»:
«Բոլոր հնարավոր տարբերակները արդեն սեղանին են: Չեմ գտնում, թե ինչ-որ նոր խոսք կասվի: Գործընթացը շարունակվում է: Կողմերը պետք է հասունանան, առաջին հերթին՝ Ադրբեջանը», - պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, ասել է Արկադի Ղուկասյանը:
Արկադի Ղուկասյանը նաեւ բացառել է բանակցությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղին հարող 7 շրջանների շուրջ քննարկումների հնարավորությունը:
«Դա անլուրջ մոտեցում է, որովհետեւ շրջանների հարցը չի կարող քննարվել ընդհանուր կոնտեքստից դուրս: Մենք բանակցային գործընթացի հիմքում դնում ենք կարգավիճակի, իրենք (ադրբեջանցիները)՝ շրջանների հարցը: Եզրերը չեն համընկնում, եւ չեմ կարող ասել՝ երբ կհամընկնեն», - հայտարարել է Արկադի Ղուկասյանը՝ համոզմունք հայտնելով, թե «խնդիրը պետք է կարգավորվի քաղաքական սեղանի շուրջ»:
Շաքե Ավոյան