Մատչելիության հղումներ

Ադրբեջանը կրկին մտահոգություն է հայտնում Վրաստանից ռազմական տեխնիկայի մի մասը Հայաստան տեղափոխելու ծրագրերի կապակցությամբ


Երկուշաբթի օրը Ադրբեջանը ահազանգել է ներկայումս Վրաստանում տեղակայված հրասայլերի (տանկերի) մի մասը Հայաստան տեղափոխելու՝ Ռուսաստանի մտադրության կապակցությամբ:

«Նման քայլը չի ծառայի տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության շահերին եւ է’լ ավելի կլարի իրավիճակը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորման առանց այդ էլ բարդ գործընթացում, որ ներկայումս բանակցություններում առաջընթաց արձանագրելու փխրուն հույսերի կարեւոր փուլում է», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության տեղեկացմամբ, ասված է Ադրբեջանի արտգործնախարարության՝ երկուշաբթի օրը Ադրբեջանում Ռուսաստանի գործերի հավատարմատար Պյոտր Բուրդիկինին հղված նոտայում:

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յուրի Բալուեւսկին անցած շաբաթավերջին հայտարարել էր, որ Վրաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանների տեխնիկայի մի մասը տեղափոխվելու է Հայաստան:

Վրաստանը պահանջում է, որ ռուսաստանյան ռազմակայանները Ախալքալակից եւ Բաթումիից դուրս բերվեն երկու տարվա ընթացքում, Ռուսաստանը, մինչդեռ, պնդում է, թե դրա համար կպահանջվի 4 տարի:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG