Մատչելիության հղումներ

ԱՊՀ գագաթնաժողովը կկայանա մայիսի 8-ին Մոսկվայում


Ռուսաստանի նախագահի գործերի կառավարիչ Վլադիմիր Կոժինը հինգշաբթի օրը լրագրողներին հայտնել է, որ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը կկայանա մայիսի 8-ին Մոսկվայում:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, ԱՊՀ գագաթաժողովը կբացի Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 60-ամյակի հոբելյանական տոնակատարությունները:

Գագաթաժողովից հետո ԱՊՀ պետությունների ղեկավարները կհանդիպեն Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ: Այնուհետեւ ԱՊՀ երկրների ղեկավարները ներկա կլինեն Մեծ թատրոնում կայանալիք տոնական համերգին:

Վլադիմիր Կոժինը նաեւ ասել է, թե Երկրորդ աշխահամարտում հաղթանակի 60-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումներին կմասնակցեն 53 պետությունների ղեկավարներ: Ըստ նրա, առայժմ իրենց մասնակցությունը չեն հաստատել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը: Հայտնի է միայն, որ Մոսկվա չեն ժամանելու Լիտվայի եւ Էստոնիայի նախագահները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG