Փետրվարի վերջին Իրաքում ռումինացի 3 լրագրողների առեւանգած անձինք համաձայնել են 24 ժամով երկարացնել վերջնագրի ժամկետը՝ անփոփոխ թողնելով իրենց պահանջները:
Արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, երեքշաբթի օրը եթեր է հեռարձակել առեւանգողների հայտարարությունը, թե լրագրողները մահապատժի կենթարվեն, եթե Ռումինիան անհապաղ չկայացնի իր զորքերը Իրաքից դուրս բերելու մասին որոշում:
Ռումինիայի մայրաքաղաքում եւ այլ վայրերում այս օրերին անցնում են միտինգներ եւ ցույցեր՝ լրագրողներին փրկելու եւ Իրաքից ռումինացի խաղաղապահների դուրս բերելու պահանջով:
Ռումինացի երեք լրագրողներից մեկը «Romania Libera» թերթի 36-ամյա թղթակից Էդուարդ Օվիդիու Օհանեսյանն է: Օհանեսյանն ու ռումինական «Prima TV» հեռուստատեսության 2 թղթակիցներն առեւանգվել էին փետրվարի 28-ին: