Մատչելիության հղումներ

Յուրի Մերզլյակով. «Կարող է առաջանալ բանակցությունների եռակողմ ձեւաչափին վերադառնալու անհրաժեշտություն»


«Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների ինչ-որ փուլում կարող է առաջանալ եռակողմ ձեւաչափին վերադառնալու անհրաժեշտություն», - ադրբեջանական ANS գոծակալության բացառիկ հարցազրույցում ուրբաթ օրը հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը:

«Կան որոշակի հարցեր, որոնք առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության ուղղակի հնարավոր չէ լուծել», - նշել է Մերզլյակովը:

Ինչ վերաբերում է բանակցություններին Ղարաբաղի ադրբեջանական համայքնի մասնակցությանը, ռուսաստանցի դիվանագետի կարծիքով. - «Ղարաբաղի ադրբեջանական բնակչության շահերը ներկայացնում է Ադրբեջանը»:

Յուրի Մերզլյակովը նաեւ նշել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները արդեն մշակել են հակամարտության կարգավորման որոշ բաղկացուցիչներ: Վերջին հանդիպումների ընթացքում, ըստ նրա, այդ առաջարկները ուսումնասիրվել են, եւ ընդհանուր առմամբ դժգոհություններ չկան, թեեւ առանձին հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումներում կան էական տարաձայնություններ:

«Մենք փորձում ենք հաղթահարել այդ տարաձայնությունները, առավելագույնս մոտեցնել կողմերի դիրքորոշումները: Կողմերը պետք է համաձայնության գան, առանց դրա առաջընթացն անհնար է», - կարծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG