Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ գործող նախագահը չի բացառում բանակցություններին Ղարաբաղի միանալու հնարավորությունը


«Մինչեւ ամռան վերջը լավ պատուհան է բացվում Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ բանակցություններ անցկացնելու համար: Դա լավ հեռանկարներ կստեղծի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար», - Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպումից հետո չորեքշաբթի երեկոյան հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելը:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Արկադի Ղուկասյանը, իր հերթին, վերահաստատել է ԼՂՀ դիրքորոշումն այս հարցում, ըստ որի խնդրի լուծումը անհնար է առանց պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության:

Լեռնային Ղարաբաղի նախագահը տեղեկացրել է նաեւ, թե հանդիպման ընթացքում քննարկվել է զինված ուժերի շփման գոտում ստեղծված իրավիճակը, եւ ինքը խնդրել է ԵԱՀԿ գործող նախագահին հսկողության տակ առնել տեղի ունեցող գործընթացները:

Արկադի Ղուկասյանը առաջարկել է նաեւ ԵԱՀԿ դիտորդական առաքելություն ուղարկել՝ հետեւելու Լեռնային Ղարաբաղում հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացին:

Դիմիտրի Ռուպելը Երեւանում հանդիպումներ է ունեցել նաեւ նախագահ Քոչարյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Քննարկումների առանցքը եղել է Ղարաբաղյան խնդրի կարգավորման ընթացքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG