Մատչելիության հղումներ

Վրաստանի «Հանրային կրթության մասին» օրենքի նախագիծը բարեփոխվել է


Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հանրային կրթության մասին» օրենքի բարեփոխված նախագիծը: Մինչ այդ օրինագծում սահմանված էր, որ Վրաստանի պետական դպրոցներում ուսուցումը տարվելու է վրացերենով (Աբխազիայում` նաեւ աբխազերենով):

«Ա-ինֆո» գործակալության փոխանցմամբ, Վրաստանի ազգային փոքրամասնությունների բուռն դժգոհությունների արդյունքում խորհրդարանն օրինագծում առանձին կետ է մտցրել «ազգային փոքրամասնություններով հոծ բնակեցված բնակավայրերում այդ փոքրամասնու-թյունների լեզուներով դպրոցների գոյության մասին»:

Խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրդյանի խոսքերով, այդ կետը կարելի էր նաեւ «վրացերենի եւ աբխազերենի շարունակությունում տեղադրել», սակայն խորհրդարանը տեղի է տվել առավել արմատական տրամադրվածների ճնշմանը:

Օրենքի նախագծում խորհրդարանն արտոնել է դպրոցներին որոշ առարկաների ուսուցումը իրականացնել սեփական ընտրությամբ, ինչը հնարավորություն է տալիս հայկական դպրոցներում դասավանդել հայոց պատմություն:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG