Թուրքիայի հայ համայնքի երկու ներկայացուցիչ՝ «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը եւ Էթյեն Մաղչուբյանը հրավիրվել են Թուրքիայի խորհրդարան, որի Եվրամիությանն անդամակցելու հարցերի հանձնաժողովում ապրիլի 5-ին քննարկումներ են տեղի ունենալու հայոց ցեղասպանության խնդրի շուրջ:
Հրավիրվել են նաեւ նախկին դեսպան, Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի նախկին անդամ Գունդուզ Աքթանը եւ մեկ այլ պաշտոնաթող թուրք դիվանագետ:
Հրանտ Դինքի փաստմամբ, հայերն առաջին անգամ են հրավիրվում Թուրքիայի խորհրդարան: «Մենք ներկայացնելու ենք մեր անձնական տեսակետները, այլ ոչ թե համայնքի դիրքորոշումը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք դրական է գնահատում առաջիկա խորհրդարանական քննարկումը, Դինքը պատասխանեց. - «Եթե նրանք իսկապես ուզում են իմանալ մեր տեսակետը, որ կատարվածը ցեղասպանություն էր եւ իրենց խիղճը թեթեւացնելու համար Թուրքիայի ժողովուրդը եւ պետությունը պետք է ընդունեն այդ փաստը՝ դա, իհարկե, դրական է: Բայց եթե դա արվում է միայն հայերի հետ երկխոսության պատրանք ստեղծելու նպատակով, դժվար թե այդ քննարկումը որեւէ օգուտ տա»:
«Այժմ, երբ մոտենում է Հայոց ցեղասպանության 90-ամյակը, եւ Թուրքիան ձգտում է մտնել Եվրամիություն, արտաքին ճնշման, ինչպես նաեւ ներքին դեմոկրատական շարժման ազդեցության տակ, Թուրքիայում տարբեր կարծիքներ են սկսել հնչել 1915 թվականին կատարվածը գնահատելու առումով: Բայց թե որքան հեռուն կարող է գնալ Թուրքիան այս հարցում, դժվար է ասել», - եզրափակեց Դինքը:
Արմեն Դուլյան, Պրահա