Մատչելիության հղումներ

Համաշխարհային փոստային ծառայությունը պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը


Ըստ «Ռեգնում» գործակալության, Փոստային համաշխարհային միության միջազգային բյուրոյի գլխավոր տնօրեն Էդուարդ Դայանը միության անդամ երկրներին հասցեագրած պաշտոնական նամակում գրել է, թե Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անունից տարածում է փոստային դրոշմանիշեր, «ինչն անընդունելի է, քանզի դա հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ Ադրբեջանի բաժանմունքը Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ կազմակերպություններում հավատարմագրված ադրբեջանական ներկայացուցչությունները հետեւողականորեն աշխատում են դրոշմանիշերի հարցում Ադրբեջանի դիրքորոշումը ներկայացնելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG