Վերջին շաբաթվա ընթացքում հայկական եւ ադրբեջանական կողմերը բազմիցս մեղադրել են միմյանց հրադադարը խախտելու մեջ:
Ադրբեջանական կողմը պնդում է, որ ամենաերկարատեւ հրետակոծությունը եղել է Աղդամի շրջանում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաեւ հայտնել է, թե հայկական կողմը «խախտել է հրադադարը Թարթարի շրջանում, ինչպես նաեւ հրետակոծել է Ադրբեջանի տարածքը Իջեւանի շրջանից»:
«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, այս շաբաթ ադրբեջանցիները փորձել են վերահսկողության տակ առնել ավելի հարմար դիրքեր Ղարաբաղի հյուսիս-արեւելքում: Տեղի ունեցած բախման արդյունքում հայկական կողմից կա մեկ զոհ, երկու վիրավոր: Ադրբեջանական կողմից կան վիրավորներ:
Դիրքերը, որոնց պատճառով տեղի է ունեցել բախումը, մնացել են հայկական կողմի վերահսկողության տակ:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կարծիք է հայտնել, թե «որոշ ուժեր, լարվածություն առաջացնելով շփման գծում, ուզում են ի չիք դարձնել բանակցային սեղանի շուրջ ձեռք բերվածը»:
«Նման միջադեպերը բնական են, երբ կողմերի դիրքորոշումները մերձենում են, որովհետեւ բանակցությունները հաջողությամբ շարունակվում են», - ավելացրել է նա:
Արմեն Դուլյան, Պրահա