Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ գործող նախագահը ամռանը կայցելի Հարավային Կովկաս


Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, առաջիկա ունիս-հուլիսին կկայանա ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելի այցը Հարավային Կովկաս:

Դիվանագիտական աղբյուրներից «Թրենդ»-ին հայտնել են, թե Ադրբեջանում Ռուպելը կծանոթանա հասարակական-քաղաքական իրավիճակին՝ ժողովրդավարության, խոսքի եւ դավանանքի ազատության ոլորտներում:

Ադրբեջանի իշխանությունների հետ, «Թրենդ»-ի հաղորդմամբ, Դինիտրի Ռուպելը կքննարկի նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման հարցերը, ինչպես նաեւ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG