Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում այսօր սկսված ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովի նախօրեին Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը տարածել է տեղեկանք՝ Եվրասիայում բարեփոխումների շուրջ ԱՄՆ եւ Եվրամիության համագործակցության մասին:
«Միացյալ Նահանգների եւ Եվրամիության համատեղ նպատակը Եվրասիայում ժողովրդավարությանը եւ շուկայական տնտեսությանը սահուն անցմանն աջակցելն է», - նշվում է տեղեկանքում:
Որպես ԱՄՆ եւ Եվրամիության հաջող համագործակցության օրինակ տեղեկանքում բերված է Վրաստանի «վարդերի հեղափոխությունը»:
«Վրաստանում Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը սերտորեն համագործակցել են՝ պաշտպանելով «վարդերի հեղափոխությունից» հետո երկրի սահուն անցումը նոր իշխանություններին», - ասված է տեղեկանքում: - «Մենք շարունակում ենք միասին աշխատել՝ պաշտպանելով Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի՝ եվրաատլանտյան հանրությանը հետագա ինտեգրման ձգտումը: Եվրամիության «Նոր հարեւաններ» եւ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրերը առաջ են տանում Եվրոպայի հետ մեր ընդհանուր արժեքները եւ ավելի ամուր կապեր կառուցում Հարավային Կովկասի երկրների եւ Արեւմուտքի ավելի կայացած ժողովրդավարությունների միջեւ»:
Պետքարտուղարության տեղեկանքում նաեւ նշվում է, թե ԱՄՆ եւ Եվրամիությունը գիտակցում են Հարավային Կովկասում եւ Սեւծովյան տարածաշրջանում անվտանգության ու կայունության մարտհրավերները՝ կապված Եվրասիայում չկարգավորված հակամարտությունների հետ:
«Մենք հանդես ենք գալիս Մոլդովայի, Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին եւ համագործակցում Մերձդնեստրում, Հարավային Օսիայում, Աբխազիայում եւ Լեռնային Ղարաբաղում հակամարտություների խաղաղ, քաղաքական կարգավորման միջազգային ջանքերին աջակցման գործում»: