Մատչելիության հղումներ

Նախագահ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի նախագահին


Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը չորեքշաբթի օրը ցավակցական ուղերձ է հղել Իրանի նախագահ Մոհամմադ Խաթամիին:

«Խոր ցավով ստացա Իրանի Քերման նահանգում տեղի ունեցած երկրաշարժի լուրը, որը մեծաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձավ», - նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, ասված է ուղերձում: - «Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ եւ Իրանի բարեկամ ժողովրդին՝ սփոփանքի խոսքեր ուղղելով զոհվածների հարազատներին»:

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ ցավակցություն է հղել նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արտաշես Թումանյանը:

Փետրվարի 22-ի վաղ առավոտյան Իրանի Քերման նահանգում տեղի էր ունեցել 6,4 բալ ուժգնութամբ երկրաշարժ: Զոհերի թիվը, վերջին տվյալներով, մոտենում է 500-ի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG