Ինչպես շաբաթ օրը հաղորդել է «Ա-ինֆո» գործակալությունը, Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախեթիում կստեղծվի պարեկային ոստիկանություն:
Վրաստանի պարեկային ոստիկանության ղեկավար Զուրաբ Միկաձեն հայտնել է, թե ոստիկանությունում ծառայել ցանկացողները պետք է համապատասխանեն որոշակի պայմանների, որոնցից առաջինը՝ պետական լեզվի իմացությունն է: Միեւնույն ժամանակ, Ախալքալակի եւ Նինոծմինդայի բնակիչների համար կարվեն բացառություններ:
«Եթե տեղացի դիմորդները չեն տիրապետում վրացերենին, բայց համապատասխանում են մնացած բոլոր պահանջներին՝ նրանց թույլ կտրվի ծառայել: Ամեն դեպքում, նրանք պարտադրված են լինելու սովորել լեզուն», - նշել է Միկաձեն: