Մատչելիության հղումներ

Բագափշը Մոսկվայում քննարկել է Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը


«Մոսկովյան իմ այցի ընթացում Ռուսաստանի պաշտոնյաների հետ լրջորեն քննարկվել է Աբխազիայի տարածքով Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը», - Սուխումում երկուշաբթի օրը հայտարարել է Աբխազիայի նորընտիր նախագահ Սերգեյ Բագափշը:

«Այստեղ կան որոշակի խնդիրներ, առաջին հերթին՝ քաղաքական՝ կապված Վրաստանի հետ: Կարծում եմ, հիմնական ուշադրությունը պետք է դարձվի պետության տնտեսական զարգացումը», -նշել է Աբխազիայի նախագահը:

Աբխազիայի նախագահի խոսքերով, Աբխազիայի համար տարանցիկ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը անհրաժեշտություն է. - «Դա ե’ւ ենթակառուցվածքներն են, ե’ւ սակագները, ե’ւ բյուջեի համալրում, ե’ւ լրացուցիչ աշխատատեղեր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG