Մատչելիության հղումներ

Օրվա իրադարձությունները


Այս տարվա իր առաջին նիստը կգումարի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցությունը: Օրակարգում են Սահմանադրության, Ընտրական օրենսգրքում փոփոխությունների հարցերը:

«Ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը «Փակագիծ» ակումբում կներկայացնի սահմանադրական փոփոխությունների շուրջ իր տեսակետները:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի կունենա հանրահավաք, նվիրված 1990 թվականի հունվարի 13-20-ը Բաքվում տեղի ունեցած ջարդերի զոհերի հիշատակին:

Նոր-Նորքի Հայորդաց տանը տեղի կունենա հուշ-երեկո՝ Բաքվի զոհերի հիշատակին:

Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում կշարունակվի մասնագիտական պարտքը կատարելիս «Հայկական ժամանակ»-ի թղթակցի աշխատանքը խոչընդոտելու գործի դատավարությունը:

Ժուռնալիստի տանը տեղի կունենա «Սոցիալական քարտերի ներդրման սխալները» թեմայով քննարկում:

Հայաստանի ամերիկյան համալսարանի փոքր դահլիճում տեղի կունենա «Ծխախոտի վերահսկողությունը» թեմայով քննարկում: Ելույթ կունենան «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» օրենքի նախագծի հեղինակ, ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանը, Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների տան անդամ Ռեյչել Գաբրիելյանը, Հայաստանի առողջապահության փոխնախարար Վլադիմիր Դավիդյանցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG