Մատչելիության հղումներ

Ադրբեջանում չեն կիսում Իլհամ Ալիեւի լավատեսությունը


Ադրբեջանական մամուլը շարունակում է անդրադառնալ 2004 թվականի արդյունքների ամփոփմանը: «Ազադլիգ»-ը Իլհամ Ալիեւի Ամանորի ուղերձը անվանում է «Ամանորի սուտ»` հերքելով նախագահի խոսքերը «բոլոր ոլորտներում արձանագրված առաջընթացի» մասին:

Որպես ապացույց, թերթը բերում է փաստը, որ Ադրբեջանը «մասնակի ազատ»-ից անցել է «ոչ ազատ» երկրների ցանկը` Նիգերիայի եւ Բանգլադեշի հետ մեկտեղ դասվելով կոռուպցիայի բարձր մակարդակ ունեցող երկրների շարքում: «Անհեթեթություն» է անվանել թերթը Ալիեւի հայտարարությունը Ղարաբաղի հարցում առաջընթացի մասին:

«Խաբար» թերթը գրում է, թե Ադրբեջանը Իլհամ Ալիեւի անիրազեկության պատճառով դարձել է «բանանային երկիր», ինչը ենթադրում է կոռուպցիայի բարձր մակարդակ եւ ոչ ժողովրդավարական ընտրությունների անցկացում:

Վերլուծաբանները չեն կիսում նաեւ Իլհամ Ալիեւի լավատեսությունը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր փուլ սկսելու հետ կապված: Նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովը «Զերկալո» թերթի հայտնել է, թե Հայաստանը ձգտում է վերափոխել հակամարտության փուկային կարգավորման տարբերակը եւ անցկացնել հանրաքվե Ղարաբաղի հայ բնակչության շրջանում:

Իսկ «Ղարաբաղի ազատագրման կազմապերպության» ղեկավար Ակիֆ Նագին նշել է, թե անհրաժեշտ է դադարեցնել Հայաստանի հետ բանակցային գործընթացը: Նրա կարծիքով, Ադրբեջանի իշխանություններն ու ընդդիմությունը, ինչպես նաեւ քաղաքացիները անտարբեր են Ղարաբաղի խնդրի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG