Մատչելիության հղումներ

Փոթի-Նովոռոսիյսկ երկաթուղային լաստանավային բեռնափոխադրումների մասին համաձայնագիրը կստորագրվի հունվարի 10-ին


Փոթի-Պորտ Կավկազ (Նովոռոսիյսկ) երկաթուղային լաստանավային բեռնափոխադրումների մասին համաձայնագիրը կստորագրվի հունվարի 10-ին Թբիլիսիում կայանալիք Ռուսաստան-Հայաստան-Վրաստան եռակողմ հանդիպման ժամանակ:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, շաբաթ օրը այս մասին հայտնել է Հայաստանի տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Նրա խոսքերով, համաձայնագրով 30 տոկոսով կիջեցվեն բեռնափոխադրումների սակագները, ինչը թույլ կտա զգալի չափով ավելացնել հայկական ապրանքների, առաջին հերթին՝ գյուղմթերքի արտահանումը Ռուսաստան եւ ԱՊՀ մյուս երկրներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG