Այսօր առավոտյան անսպասելի այցով իրաքյան Մոսուլ քաղաք է ժամանել ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը: Հաղորդվում է, թե նա միանգամից ուղեւորվել է ռազմական հիվանդանոց, ուր ապաքինվում են երեքշաբթի օրը հնչած պայթյունի արդյունքում վիրավորվածները:
Իրաքի հայտնի քաղաքական գործիչ Ադնան Պաչաչին մեղադրել է Միացյալ Նահանգներին եւ Իրանին՝ Իրաքի ներքին գործերին միջամտելու մեջ, քանի որ վերջիններս պնդում են, որ համընդհանուր ընտրություններ Իրաքում կայանան հունվարի 30-ին: Պաչաչին փորձում է վեց ամսով հետաձգել ընտրությունները, քանի որ, նրա կարծիքով, երկիրը կայունացման համար ժամանակի կարիք ունի:
Պաղեստինցիները վերջին երեսուն տարվա ընթացքում առաջին անգամ անցկացրին տեղական մարմինների ընտրություններ, որոնք համարվում են հունվարին կայանալիք նախագահական ընտրությունների փորձաքննությունը: Պաղեստինցիների ընտրությունը Յասիր Արաֆաթի եւ նրան հաջորդած Մահմուդ Աբասի «Ֆաթհ» շարժման եւ արմատական «Համաս» խմբավորման թեկնածուների միջեւ էր: Այժմ հաշվարկվում են 140 ընտրողների քվեները, վերջնական արդյունքները պարզ կդառնան շաբաթ օրը:
Բայկոնուրից ուղեծիր է արձակվել ռուսական տիեզերանավ է: Կիրակի օրը այն տիեզերագնացներ Սալիժան Շարիպովին ու ամերիկացի Լերոյ Չիաոյին կհասցնի անհրաժեշտ սննդամթերք եւ սարքավորումներ: NASA-ն իրավիճակը գնահատել է որպես կրիտիկական, քանի որ նրանց սնունդը համարյա սպառվել է:
Իսպանիայի ծովային սահմանները հսկողները Կանարյան կղզիների մոտ ինքնաշեն նավակում հայտնաբերել են Իսպանիա ներգաղթողների 13 դիակ: Եվս 30 հոգի ծանր վիճակում են: Նրանց ազգությունը չի հաղորդվում:
Եվրոն գրանցեց դոլարի նկատմամբ եւս մեկ ռեկորդային՝ 1,35 դոլար ցուցանիշը: Միայն այս տարի դոլարը եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 15 տոկոսով: Ֆրանսիայի ֆինանսների նախարարի Հերվե Գայմարը հայտարարել է, թե դոլարի անկումը կարող է աղետալի լինել եվրոպացիների համար եւ կոչ արել Վաշինգտոնին՝ իր գործընկերիների հետ համատեղ քայլեր ձեռնարկել՝ ստեղծված իրավիճաից դուրս գալու համար:
Քաթարում չեչեն առաջնորդ Զելիմխան Յանդարբիեւի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված երկու ռուս գործակալները հետ են ուղարկվել Ռուսաստան: Անատոլի Բիլաշկովը եւ Վասիլի Պիչկովը հատուկ ինքնաթիռով հասցվել են Մոսկվա:
Աննա Կարապետյան