Մատչելիության հղումներ

«Ադրբեջանական ներդրումների պարագայում հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտություն չի լինի»


Ինչպես այսօր հաղորդել է ադրբեջանական «525-րդ թերթ»-ը, Կարսի քաղաքապետ Նայիֆ Ալիբեյօղլուն հայտարարել է, թե Հայաստանի հետ սահմանի բացման իր պատրաստակամությունը պայմանավորված է այս նահանգում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներով:

Ըստ թերթի, Ալիբեյօղլուն նշել է, թե «սահմանի բացման անհրաժեշտություն կարող է չլինել, եթե Ադրբեջանը ներդրումներ անի այս նահանգի տնտեսության մեջ»:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Կարսի քաղաքապետը 50 հազար ստորագրություն էր հավաքել հօգուտ հայ-թուրքական սահմանի վերաբացման: Այն ժամանակ Ալիբեյօղլուն կարծիք էր հայտնել, թե Թուրքիան եւ Հայաստանը մեծապես կշահեն, եթե բացվեն ավտոճանապարհներն ու երկաթուղին։

«Չէ՞ որ Կարսը շատ ավելի մոտ է Հայաստանին, քան Թուրքիայի խոշոր բնակավայրերին», - ասել էր Կարսի քաղաքապետը՝ համոզմունք հայտնելով, որ սահմանի վերաբացումը կնպաստի խաղաղության հաստատմանը ողջ տարածաշրջանում։


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG