Մատչելիության հղումներ

Քննարկվում են հայ-իրանական տնտեսական գործակցությունը վարչական սուբյեկտների մակարդակով ընդլայնման հարցեր


Իրանի Արդաբիլ նահանգի նահանգապետ Մեյյեդ Ջավադ Նեգարանդեի գլխավորած պատվիրակությունը հայաստանյան հանդիպումների ընթացքում քննարկում է գյուղատնտեսության ոլորտում հայ-իրանական համագործակցության, նաեւ Արդաբիլի եւ Սյունիքի մարզի միջեւ գործընկերությանն առնչվող ծրագրերը:

Որպես ապագա համագործակցության ոլորտներ, Հայաստանի տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը կողմերը նշել են Արդաբիլի նահանգում եւ Հայաստանում արտադրվող մշակաբույսերի, սերմերի եւ տնկիների փոխանակման եւ փորձարկման, իրանական տեխնոլոգիաներով կարտոֆիլի վերամշակման, պարարտանյութերի, ջրատար խողովակների ներկրման եւ այլ բնագավառները:

Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արտաշես Թումանյանի հետ հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ «նոր ձեւավորվող այս համագործակցությունն արդեն հասցրել է հասնել կոնկրետ պայմանագրերի կնքման փուլի»:

Մասնավորապես, նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, իրանական կողմը մտադիր է Հայաստանում գյուղմթերքի եւ կաշվի վերամշակման համատեղ ձեռնարկություններ հիմնել: Արդեն ավարտին են մոտեցել Հայաստանում կոյուղու խողովակների արտադրություն հիմնելու բանակցությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG