ԱՄՆ-ը մտահոգություն է արտահայտել «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հեռուստահաղորդման անակնկալ փակմամբ, որը ծրագրված էր հեռարձակել շաբաթը մեկ անգամ երեւանյան մասնավոր հեռուստաընկերություններից մեկով:
«Մենք մտահոգությամբ նշում ենք, որ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրատվական ծրագրի հեռարձակումը հանվել է հայաստանյան եթերից», - հինգշաբթի երեկոյան ասել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Վիեննայի կենտրոնակայանում Միացյալ Նահանգների գործերի հավատարմատար Փոլ Ջոնսը:
«Ըստ մեզ հասած ենթադրությունների, ծրագիրը դադարեցնելու մասին որոշումը հետեւանք է հեռուստաընկերության տնօրենի վրա գործադրված քաղաքական ճնշման», - ասել է Ջոնսը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ժամանակ ունեցած իր ելույթում: - «Այս կապակցությամբ, մենք հուսով ենք, որ նշված ծրագիրը հեռարձակման հնարավորություն կգտնի անմիջական ապագայում, ինչը ցույց կտա, որ Հայաստանը պետություն է, որտեղ մամուլի ազատությունը ճանաչվել է եւ հարգվում է՝ բոլորիս կողմից ընդունված ԵԱՀԿ հանձնառություններին համապատասխան»:
Ջոնսի հայտարարությունը Հայաստանում մամուլի ազատության վիճակի կապակցությամբ Միացյալ Նահանգների մտահոգության առաջին հրապարակային հնչեցումն է 2003 թվականի ապրիլին «Ա1+» հեռուստաընկերության (նախագահ Քոչարյանի ընդդիմադիրներին եթեր տրամադրող միակ խոշոր հեռուստաընկերությունը) վիճահարույց փակումից ի վեր: Այն ժամանակ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը հայտարարել էր, որ տեղական եւ միջազգային մամուլի կազմակերպությունների կողմից դատապարտված այդ քայլը «լուրջ հարցեր է առաջացնում Հայաստանում ազատ եւ անկախ լրատվամիջոցների ապագայի առնչությամբ»:
«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության կողմից պատրաստված եւ նորություններ ու վերլուծական նյութեր մատուցող նոր հեռուստածրագիրը հոկտեմբերի 13-ին անսպասելիորեն հանվել էր հայաստանյան «Կենտրոն» հեռուստաընկերության ծրագրից՝ առաջին անգամ հեռարձակվելուց եւ դրվատական գնահատականների արժանանալուց երեք օր անց: Հասարակության լայն շրջանակներում կասկածներ կան, որ «Կենտրոն» հեռուստաընկերությունը, որը պատկանում է խոշոր գործարարներից մեկին, հեռուստահաղորդումը ստիպված է եղել փակել բարձրաստիճան պաշտոնյաների ճնշման տակ:
Հեռուստաընկերության տնօրինությունը, ամեն դեպքում, հերքել է, թե հաղորդման հեռարձակման դադարեցումը պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով: «Կենտրոն»-ի գործադիր տնօրեն Պետրոս Ղազարյանը, ըստ հայաստանյան մամուլի հրապարակումների, խոսել է «ֆինանսական պատճառների» մասին:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Ա. Դայնը հոկտեմբերի 19-ին նամակ էր հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ հորդորելով «օգնել՝ եթեր վերադարձնելու «Ազատություն» հեռուստածրագիրը»: Նամակում Դայնը հայտարարել էր, որ ինքը «հաստատակամ է «Ազատություն»-ը եթեր վերադարձնելու հարցում եւ ջանքեր չի խնայի դրան հասնելու համար՝ ներառյալ Բուշի վարչակազմում, Միացյալ Նահանգների կոնգրեսում, Եվրոպայի խորհրդում եւ ամբողջ աշխարհի հասարակական կազմակերպություններում հարցը բարձրացնելը»:
Էմիլ Դանիելյան