(Պրահա/Վաշինգտոն – 15-ը հոկտեմբերի, 2004) «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության կողմից պատրաստված եւ նորություններ ու վերլուծական նյութեր մատուցող նոր հեռուստածրագիրը, ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի փոխանցմամբ, հոկտեմբերի 13-ին անսպասելիորեն հանվել է հայաստանյան «Կենտրոն» հեռուստաընկերության ծրագրից: Թեեւ հեռուստաընկերության ղեկավարությունը որեւէ մեկնաբանություն չի արել որոշման առնչությամբ, մեծ կասկածներ կան, որ «Կենտրոն»-ի վրա ճնշում է գործադրվել, որպեսզի դադարեցնի հեռուստածրագրի հետագա հեռարձակումը՝ պաշտոնական կամ տեղական մրցակից լրատվամիջոցների շահագրգռվածության հետեւանքով:
30 րոպե տեւողությամբ վերլուծական հեռուստածրագիրը, որ կոչվում է «Ազատություն», առաջին անգամ հեռարձակվեց «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հոկտեմբերի 10-ին՝ արժանանալով դրվատական գնահատականների, եւ նույն հեռուստաընկերությամբ վերահեռարձակվեց հաջորդ օրը՝ հոկտեմբերի 11-ին: Երկու օր անց «Կենտրոն»-ի տնօրեն Պետրոս Ղազարյանը տեղեկացրել է Հրայր Թամրազյանին, որ հեռուստածրագիրը «անորոշ ժամանակով դադարեցվել է»: «Կենտրոն»-ը չի նշել այդ որոշման շարժառիթները:
«Ես շատ հիասթափված եմ, որ «Ազատության» եւ «Կենտրոն»-ի տեւական ջանքերից հետո, որի արդյունքը շատ հաջող հեռուստածրագիրն էր, վերջինս դադարեցվեց առայժմ անհայտ պատճառներով: Ես դիմում եմ իշխանություններին խնդրանքով՝ հետազոտել այս հարցը, եւ հույս ունեմ, որ «Կենտրոնն» ու «Ազատությունը» կշարունակեն համատեղ ծրագիրը, որին անհամբեր սպասում են Հայաստանի շատ հեռուստադիտողներ», - ասել է Հրայր Թամրազյանը:
Հեռուստածրագրից հետո բազմաթիվ հեռուստադիտողներ զանգել են «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության խմբագրություն՝ բարձր գնահատական տալով հաղորդմանը: Հեռուստադիտողների խոսքերով, ծրագիրը «խոշոր նվաճում էր» հայկական հեռուստատեսության համար՝ «Ազատություն» ռադիոկայանի անաչառության, ինչպես նաեւ երկու հաղորդավարներով (տղամարդ եւ կին) նոր ֆորմատի եւ հեռուստածրագրի՝ լսարանին «միանալու» ունակության շնորհիվ: Առաջին հաղորդումը ներառել էր բացառիկ ռեպորտաժ Ստրասբուրգից՝ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի վերաբերյալ քննարկումների ընթացքի վերաբերյալ, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին բացառիկ հարցազրույցներ Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի եւ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Մ. Էվանսի հետ:
Խանդավառության հետ միասին հեռուստադիտողները, սակայն, նաեւ կասկածներ ունեին, թե ծրագիրը երկար չի մնա եթերում: «Իմ հարեւանները եւ ես շատ կցանկանայինք տեսնել «Ազատության» ծրագիրը հեռուստատեսությամբ: Բայց արդյոք իշխանությունը կհամաձայնի՞ դրան: Նրանք փակեցին «Ա1+»-ը: Արդյոք նրանք թույլ կտա՞ն ձեզ շարունակել հեռուստահեռարձակումը», - ասել էր խմբագրություն զանգած մի ուսուցիչ:
«Ազատության» հեռուստածրագրի դադարեցումը լայնորեն լուսաբանվեց հայաստանյան մամուլում հոկտեմբերի 14-ին: «Անցած կիրակի «Կենտրոնի» հեռուստադիտողները տեսան «Ազատության» հեռուստատեսային տարբերակը, բայց նրանց ուրախությունը կարճ տեւեց, քանի որ «Կենտրոնի» տնօրինությունը որոշել է սահմանափակել ազատությունն իր եթերում», - գրել էր «Հայկական ժամանակ» օրաթերթը:
«Առավոտ» օրաթերթը առաջին էջին գրել էր, որ «Ազատության» հեռուստածրագիրը «փակվել է»: Շարունակելով՝ թերթը հայտարարում է, թե ծրագրի դադարեցման գործում դերակատարություն է ունեցել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, «որը շահագրգռված է, որ ռադիոկայանի հեռուստածրագիրը միայն Հ1-ի եթերում լինի՝ բարձր վճարի դիմաց»: Թերթը, սակայն, չի բացառում նաեւ քաղաքական պատճառները՝ նշելով, թե «իշխանությունները այդպես էլ չեն հանդուրժում, որ եթերում լինի ոչ վերահսկելի ընկերություն»: «Առավոտ»-ի այսօրվա համարում տպագրված հարցազրույցում Հարությունյանը հերքել է, թե որեւէ առնչություն է ունեցել «Ազատության» հեռուստածրագրի դադարեցմանը: