Ինչպես ուրբաթ օրը հայտարարեց Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, այս տարի ավելի վաղ վաճառքի հանված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ամենայն հավանականությամբ, կգնեն ամերիկյան «Քոմսափ» եւ գերմանական «Քրոնիմեթը» ընկերությունները:
Անցած գարնանը հայտարարված մրցույթին հայտեր ներկայացրել են միայն այդ ընկերությունները: Ճշմարիտյանի խոսքերով, պայմանավորվածություն է ձեռք բերվել գործարանը ամբողջությամբ հանձնել դրանց:
«Սկզբունքային համաձայնություն ունենք այսօր, որպեսզի նրանք 50-50 փայաբաժնով մասնակցեն մասնավորեցմանը», - լրագրողներին ասաց նախարարը:
Ճշմարիտյանը հավելեց, որ վաճառքի պայմանագիրը նախատեսվում է ստորագրել տարեվերջին: Առանց բացահայտելու գործարքից ակնկալվող գումարը, նախարարը ասաց, որ նախատեղվում է, որ ընկերություններից յուրաքանչյուրը առաջիկա տարիներին կկատարի 150 միլիոն դոլարի ներդրում:
Ամերիկյան «Քոմսափ» ընկերությունը արդեն ներկայացված է Հայաստանում. անցած ապրիլին այն գնել էր Ագարակի պղնձամոլիբդենային գործարանը եւ, ինչպես տեղեկացրեց Կարեն Ճշմարիտյանը, արդեն 2 միլիոն դոլարի ներդրում է կատարել:
Այսօր ասուլիս հրավիրելու հիմնական նպատակը 2004 թվականի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփումն էր: Նկատի առնելով արձանագրված 9,2 տոկոս տնտեսական աճը, Կարեն Ճշմարիտյանը կանխատեսեց. - «Այնպես, ինչպես հայտարարել էինք տարվա սկզբին, 2004 թվականը մենք կփակենք տնտեսական աճի երկնիշ ցուցանիշով: Դրա համար կան բոլոր նախադրյալները: Տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման` արդեն գոյություն ունեցող դինամիկան դա է ցույց տալիս»:
Ռուզաննա Ստեփանյան