Երկուշաբթի օրը արդարադատության նախարարությունում տեղի ունեցավ «Դատաիրավական բարեփոխումներ» ծրագրերի իրականացման գրասենյակի վարկերի կառավարման խորհուրդի նիստը, որի ընթացքում մեկ առ մեկ քննարկելով Ազգային ժողովի վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ նշված առաջարկությունները, խորհուրդը գտավ, որ դրանք բոլորն էլ «անհարկի ու անհիմն» են:
Անցյալ եռօրյայում Ազգային ժողովի Վերահսկիչ պալատը հրապարակել էր 2003 թվականի տարեկան հաշվետվությունը՝ ներկայացնելով տարբեր ոլորտներում հայտնաբերված թերություններն ու չարաշահումները: Հատկապես մեծ աղմուկ բարձրացավ Համաշխարհային բանկի կողմից վարկավորվող «Դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի ուսումնասիրությունների արդյուքները հրապարակելուց հետո, երբ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը Վերահսկիչ պալատին մեղադրեց, թե այդ ոլորտում ստուգումները լուրջ խախտումներով են անցկացվել, իսկ խորհրդարանում ելույթ ունեցող մի շարք պատգամավորների մեղադրեց պոպուլիզմի մեջ: Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հրապարակավ քննադատեց արդարադատության նախարարին՝ խոստանալով օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում չարաշահումների վերաբերյալ անհրաժեշտ նյութերն ուղարկել Գլխավոր դատախազություն:
ԱԺ Վերահսկիչ պալատից «Դատաիրավական բարեփոխումներ» ծրագրերի իրականացման գրասենյակի վարկերի կառավարման խորհրդի այսօրվա նիստին ոչ ոք չէր մասնակցում. Վերահսկիչ պալատի նախագահն ու տեղակալը բացակայում են քաղաքից, իսկ պալատից ստացված պաշտոնական գրությամբ տեղեկացվել էր, որ նիստին չեն մասնակցի, քանի որ քննարկումը «ժամանակավրեպ է»:
Նիստից հետո արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպիսի եզրակացության է հանգել, ի վերջո, խորհուրդը, եղե՞լ են չարաշահումներ, թե՞ ոչ, ասաց. - «Չարաշահում չկար: Դրան մասին Վերահսկիչ պալատի նախագահը հայտնել է մամուլով»:
Նախարարը փոխանցեց, որ նկատվել են որոշ թերություններ եւ որոշում է կայացվել, թե ինչպես դրանք շտկել: Նրա խոսքերով, բյուջեին հասցված վնասի մասին խոսք չի կարող լինել:
«Ոչ միայն ես, այլեւ խորհրդի որեւէ անդամ որեւէ նման դրույթ չեն հայտնաբերել», - ասաց նախարարը՝ շարունակելով. - «Ավելին՝ միակ դրույթը, որը կարող էր այդպես մեկնաբանվել, շատ հստակ խորհրդի բոլոր անդամները նշեցին. իրականության մեջ խոսքը ոչ թե վնասի մասին է, այլ հակառակը՝ օգուտ է բերել»:
«Ես կարծում եմ, որ իսկապես եթե անգամ դատախազությունը ուսումնասիրի այս հաշվետվությունը, ապա չի հայտնաբերի որեւէ վնաս բյուջեին կամ չարաշահում», - եզրափակեց նախարարը:
Արդարադատության նախարարի եւ Ազգային ժողովի նախագահի միջեւ անցած եռօրյայում տեղի ունեցած բանավեճի առիթով նախագահ Քոչարյանն իր դժգոհություն էր հայտնել շաբաթ օրը խորհրդարանական ուժերի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ՝ չպաշտպանելով որեւէ կողմի: Հանդիպման մասնակիցներից այս տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցողները չկամեցան հրապարակել իրենց անունները:
Կարինե Քալանթարյան եւ Ռուզան Խաչատրյան