Մատչելիության հղումներ

Նորաստեղծ երիտասարդական մշակութային միությունը դասական արվեստ է պրոպագանդելու


«Մեր նպատակը ոչ միայն հայ ազգային մշակույթ, այլ ընդհանրապես արվեստի բոլոր ճյուղերում դասական մշակույթ պրոպագանդելն է», - «Մաքսլիբերտի»-ին ասաց Անահիտը:

Նրա ներկայացմամբ, իրենց հիմնական ուղղությունը համերգային գործունեությունն է լինելու: «Ապրիլ ամսից նախատեսում ենք ամեն ամիս 2-ական համերգ կազմակերպել: Դրանք հիմնականում նվիրվելու են մշակույթի առանձին գործիչների, լինելու են նաեւ մենահամերգներ»:

Միությունը երաժիշտ-կատարողներին տրամադրելու է համերգասրահներ, նկարիչներին ու քանդակագործներին՝ ցուցասրահներ ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում: Ծրագրեր կան նաեւ հայ դասական արվեստը ներկայացանել հայաշատ գաղթօջախներում: Անահիտի խոսքերով, իր ողջ գործունեությունը միությունը կառուցելու է՝ համագործակցելով հայ անվանի արվեստագետների հետ:

Հիմնական բարդությունները միության աշխատանքում, բնականաբար, ֆինանսական բնույթի են: «Եթե հովանավորներ լինեն, կարելի է ավելի լավ եւ ավելի հաճախ միջոցառումներ կազմակերպել», - ասաց Անահիտը՝ ցավով նշելով, որ մեր գործարարները խիստ հազվադեպ են հովանավորում դասական արվեստով զբաղվող երիտասարդներին:

«Մեր գործարարները «Վիագրա», «Ռեֆլեքս» կարգի խմբերի վրա են փող աշխատում, սակայն չեն նպաստում մեզանում եղած շնորհալի երիտասարդների զարգացմանը», - ասաց Անահիտը:


Արման Հակոբյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG