Երեքշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասսկին բացեց աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 75-ամյակին նվիրված միջազգային մրցաշարը:
Մրցաշարին մասնակցում են գրոսմասյտերներ ու միջազգային կարգի վարպետներ Հայաստանից, Վրաստանից, Շվեյցարիայից, Լեհաստանից, Լատվիայից եւ Իրանից: Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցնող 10-օրյա մրցաշարի կազմակերպիչը Լեռնային Ղարաբաղի կառավարությունն է:
Մրցաշարը հանդիսավոր պայմաններում բացեց աշխարհի նախկին չեմպիոն Բորիս Սպասսկին, ով, չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 1969 թվականին պարտության մատնելով Տիգրան Պետրոսյանին: Ստեփանակերտցիների ջերմ ընդունելությանը արժանացած Սպասսկին կատակեց, թե ինքն այլեւս «հայ ժողովրդի թշնամին չէ»:
Բարձր գնահատելով Տիգրան Պետրոսյանի շախմատային արվեստը, Բորիս Սպասսկին ասաց, որ երբեք չի վիճել նրա հետ: «Մենք միմյանց միշտ մեծ հարգանքով ենք վերաբերվել», - ասաց նա:
Բացման արարողության ժամանակ ընթերցվեց նաեւ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը ողջույնի ուղերձը մրցաշարի մասնակիցներին: «Ես վստահ եմ, որ Ստեփանակերտում միջազգային շախմատային մրցաշարի անցկացումը կնպաստի ինքնատիպ հայկական շախմատային դպրոցի զարգացմանը», - ասված է ուղերձում:
Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ