Երեքշաբթի քառօրյա այցով Հայաստան ժամանած Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն դրական է գնահատում Հայաստանի շանսերը՝ միանալու Եվրամիության «Ընդարձակ Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրին:
Երեկ Բրյուսելում Եվրամիության արտգործնախարարների խորհրդի եզրակացությամբ հանձնարարվել է Եվրոպական հանձնաժողովին քննարկելու Եվրամիության երկրների հետ ավելի սերտ համագործակցություն առաջարկող «Ընդարձակ Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրում Հարավային Կովկասի երեք երկրները ընդգրկելու հարցը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշելով, որ «որոշակի առաջընթաց կա», Հեյկի Տալվիտիեն ասաց. - «Նոր ենք սկսում զբաղվել դրանով: Եկեք սպասենք, մինչեւ հունիս, երբ Իռլանդիայի նախագահության ժամկետը կլրանա այս կառույցում, որոշ հետագա զարգացումներ կլինեն: Հարավկովկասյան երեք երկրներն էլ նույն վերաբերմունքին են արժանանալու»:
Նշված ծրագրում ընդգրկվելու հարցը, ինչպես նաեւ Եվրամիություն֊Հայաստան փոխհարաբերությունների քննարկումը, ըստ խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, գերիշխող են եղել Տալվիտիեյի եւ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ Հեյկի Տալվիտիեին ընդունել էր արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Դրական գնահատելով երեկ Բրյուսելում Եվրամիության արտգործնախարարների խորհրդի ընդունած եզրակացությունը, կողմերն անդրադարձան այդ ուղղությամբ ստեղծված նպաստավոր իրավիճակին եւ Եվրամիության ու կովկասյան երեք երկրների առաջիկա կոնկրետ քայլերին», - հաղորդում է արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը:
Հայաստանի արտգործնախարարը բարձր գնահատել Եվրամիության արտգործնախարարների խորհրդի երեկվա եզրակացությունը: Հանդիպման ընթաքում Տալվիտիեն իր տպավորությունն է փոխանցել Բաքու կատարած այցից՝ մասնավորապես անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքին:
Այցի ընթացքում Հեյկի Տալվիտիեն հանդիպելու է նաեւ նախագահ Քոչարյանի հետ: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպմանը, ապա վերջինիս մամուլի խոսնակ Մարինա Հակոբջանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հաստատեց մամուլում հրապարակված լուրը, որ աշխատանքային լարված գրաֆիկի պատճառով Ղուկասյանը չի կարող գալ Երեւան՝ հանդիպելու Տալվիտիեի հետ եւ առաջարկել է հանդիպումը կայացնել Ստեփանակերտում:
Հեյկի Տալվիտիեն, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց, որ Արկադի Ղուկասյանի հետ այս անգամ չի հանդիպելու՝ ավելացնելով այդուհանդերձ, թե «միշտ էլ պատրաստ է հանդիպելու, երբ հնարավորություն լինի»:
Ռուզան Խաչատրյան, Երեւան