«Ինչո՞ւ են քրեական տարրերն ակտիվացել հատկապես ընտրություններից հետո» հարցի շրջանակում «Առավոտ» թերթի խմբագիրը մասնավորապես նշում է. - «Պարզապես ընտրությունները թափանցիկ են դարձնում այն համակարգը, որում մենք ապրում ենք: Սերտաճումը առավել բացահայտ է դառնում, մարմնավորվում է կոնկրետ պատգամավորների դեմքերին, որոնց վրա, կարծես, գրված է Քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածը... Պետական մարմինների հետ համատեղ աշխատանքից հետո քրեական տարրերը եւ հեղինակությունները, բնականաբար, ցանկանում են վարձատրվել՝ պատգամավորական մանդատների տեսքով եւ, որ ավելի կարեւոր է՝ «օբյեկտներով», եկամտի աղբյուրներով, հարկեր ու մաքսեր չվճարելով, տնտեսական ոլորտներում՝ ազդեցությամբ: Բայց քանի որ թե՛ պատգամավորական մանդատները եւ թե՛ եկամուտների աղբյուրները մեր աղքատ երկրում սակավ են, բոլորին չեն հերիքում՝ ահա եւ սկսվում են փոխհրաձգություններն ու հաշվեհարդարները»: Իսկ ո՞րն է ելքը: Այս առումով խմբագիրը նախ ընդգծել է. - «Իշխանամետ գործիչները որպես ելք նշում են. «իշխանությունը պետք է իր մեջ քաղաքական կամք գտնի՝ վերջ տալու այս բեսպրեդելին»: Դա կամ երեսպաշտություն է, կամ մոլորություն: Իշխանությունը շատ էլ մեծ ցանկություն ունի, որ գանգստերներն իրար վրա չկրակեն: Այլ բան է, որ հնարավորություն չունի նրանց սանձելու: Թող փորձեն ձերբակալել հայտնի մականունավոր օլիգարխներից որեւէ մեկին՝ քաղաքացիական պատերազմ է սկսվելու, որովհետեւ այդ մականունավորի զորքն ավելի մարդաշատ է եւ ավելի լավ է զինված, քան ներքին գործերի ցանկացած բաժին»: Ի վերջո, որպես ելք, «Առավոտ»-ի խմբագիրը առաջարկում է հրաժարվել համակարգը փոխելու փորձերից եւ այն դարձնել «ավելի մարդկային, ավելի քաղաքակիրթ»: Բայց թե ինչպես՝ դրա մասին խոստանում է խոսել մեկ ուրիշ անգամ:
«Մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին պաշտոնանկ արվի ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը», - փոխանցում է «Այբ-Ֆե» թերթը: - «Նրա աթոռին արդեն աչք են դրել ոստիկանության պետի տեղակալ Արմեն Երիցյանը, 6-րդ վարչության պետ Աշոտ Գիզիրյանը, մաքսային պետական կոմիտեի պետ Արմեն Ավետիսյանը: Խոսակցություններ կան, թե այդ պաշտոնն արժե 2 միլիոն դոլար, եւ թե իբր հիշյալ անձինք զգաղված են նշված գումարը հայթայթելով: Խոսվում է նաեւ, թե Ռոբերտ Քոչարյանի նախընտրած թեկնածուն Սյունիքի մարզպետ Էդիկ Բարսեղյանն է»:
Ռոբերտ Քոչարյանը օրերս իրավապահ մարմիններին հրապարակավ առաջադրեց՝ «Հայաստանում չպետք է լինեն շորթում եւ ռեկետ, քրեական հաշվեհարդարներ եւ անբարեխիղճ մրցակցություն»: «Վերջին իրադարձությունների խորապատկերի վրա հասարակության ուշադրությունը հիմնականում կենտրոնացավ քրեական հաշվեհարդարների, սպանությունների հիմնախնդրին: Այնինչ, դժվար չէ նկատել, որ «չպետք է լինեն»-ների շարքում նշված չորս երեւույթներից 3-ը առնչվում են տնտեսական դաշտին», - ուշադրություն է սեւեռում «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը եւ ուրվագծում Հայաստանում ամրագրված հետեւյալ իրավիճակը. - «Ռեկետը Հայաստանում դրսեւորվում է 4 եղանակով, որ, ըստ էության, կարելի է ամբողջացնել երկու տարատեսակի մեջ: Դրանցից առաջինը կիրառվում է, այսպես ասած, գողական «ավտարիտետների» կողմից, իրենց «տարածքում» տնտեսավարողների նկատմամբ: Եթե բացատրությունները որեւէ արդյունք չեն տալիս, ապա գործադրվում է ռեկետին բնորոշ բիրտ ուժը: Նման՝ «դասագրքային» ռեկետ, հիմնականում կիրառվում է փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների նկատմամբ: Հիշյալ «ավտարիտետները», որպես կանոն, չեն համարձակվում վրաերթ կատարել միջինից բարձր եւ խոշոր ձեռնարկատերերի, գործարարների վրա: Այդ բացը լրացնում են պետական տարբեր կառույցներում հիմնավորված, այսինքն՝ նաեւ վարչական որոշակի լծակների տեր ռեկետյորները: Սովորաբար տնտեսավարող սուբյեկտին «առաջարկվում» է գործարքի հասույթից մասնաբաժին հատկացնել այս կամ այն պաշտոնյային: Կիրառվում է նաեւ տնտեսավարողի ձեռնարկման մեջ կայուն փայաբաժին ունենալու, «համաբաժնետեր» դառնալու մեխանիզմը... Փորձագետների դիտարկումներով, պետական տարբեր մարմինների ներկայացուցիչները ներգրավված են բիզնեսի տարբեր ոլորտներում: Այսպես. դատախազական համակարգի պաշտոնյաները նախընտրում են թափանցել տնտեսության համակարգված կառույցներ, զանազան բաժնետիրական ընկերություններ՝ միայն իրենց հայտնի, բայց բոլորին հասկանալի սպառնալիքներով դառնալով փայատեր: Ոստիկանության ներկայացուցիչ «բիզնեսմենները» համեմատաբար ավելի ճակատային են գործում՝ վերահսկողություն սահմանելով հիմնականում սաունաների, մասամբ՝ սրճարանների, առանձին խանութների եւ սպասարկման ոլորտի ընկերությունների եւ դրանց շրջանառության վրա: Հարկամաքսային ծառայություններում պաշտոնավարող «բիզնեսմենները» առավելապես վերահսկում են խանութներ, սրճարաններ, նաեւ ներմուծման եւ մեծածախ իրացման հետ կապված ընկերություններ: Ինչ վերաբերում է քաղաքային իշխանություններում ու թաղապետարաններում բազայավորված «բիզնեսմեններին», ապա դրանք առավելապես մեծ շարժ ունեցող սրճարանների, երբեմն՝ տոնավաճառների, թափից կախված, նաեւ կրպակների վրա են վերահսկում»: «Հայոց Աշխարհ»-ի վերլուծականում նաեւ շեշտադրված է. - «Վերջին տարիներին լայնորեն կիրառվող կանխավճարով հարկ գանձելու արատավոր գործելաոճը պարզապես կաթվածահար է անում թե՛ տնտեսությունը, թե՛ ներդրումային մթնոլորտը: Այդ ամենի արդյունքում մարդիկ, լավագույն դեպքում, պարզապես խուսափում են իրենց միջոցները ակտիվ կամ միջնորդավորված ներդնել հայրենի տնտեսության մեջ»:
Հայաստանի հարկային գերատեսչությունը օրերս երկրորդ անգամ հրապարակեց երկրի՝ մեծ չափերի հարկ չվճարողների ցանկը: «Գոլոս Արմենիի» թերթում մատնանշվում է, որ այդպիսիք անցած մեկ տարում ոչ միայն չեն պակասել, այլեւ հաջողացրել են զգալի ավելացնել իրենց պարտքը պետական բյուջեին: «Ցուցակի միայն առաջին 10 կազմակերպությունների պարտքը կազմում է երկրի բյուջեի 20 տոկոսը: Ընդ որում», - ինչպես առավել մեծ տագնապով արձանագրում է «Գոլոս Արմենիի»-ի մեկնաբանը, - «հարկավճարումներից խուսափողների թվում են այն ընկերությունները եւս, որոնց հետ մեր բյուջեն մեծագույն հույսեր է կապել: Օրինակ՝ Էռնեկյանին շնորհված օդակայանը... Իսկ մեր կառավարությունը շատ հանգիստ է վերաբերում այս ամենին», - շրջանակում է մեկնաբանը: - «Անցած տարվա խոշոր պարտապաններին հնարավորություն է տրվել բազմապատկել՝ ոչ թե փակել պարտքերը: Եվ դրանց թվի աճի միտումը ակնհայտ է:
«Իրավունք» թերթում այսօր շաղկապված է. - «Ընտրակեղծարարներին պատժելու վերաբերյալ եվրոպական կառույցների համառ պահանջների անտեսմանը ավելանում նաեւ երկրում սանձազերծվող քրեական բեսպրեդելը: Հայաստանում խոշոր բիզնեսի զգալի մասը սերտաճած է հանցաշխարհի հետ, ինչը ծայրաստիճան վտանգավոր է: Դա նշանակում է քրեական ծագում ունեցող կապիտալների մուտք Հայաստան, եւ տեղեկություններ կան, որ մեր օլիգարխների մի մասի կապիտալի զգալի տոկոսը իրականում ոչ թե նրանց սեփականությունն է, այլ պատկանում է դրսի, մասնավորապես Ռուսաստանի հանցաշխարհին... Այնպես որ՝ շուտով Ստրասբուրգի բարձր ամբիոններից կհնչեն անբարենպաստ զեկույցներ նաեւ այս ուղղությամբ», - կանխատեսում է «Իրավունք»-ի մեկնաբանը:
Վաչե Սարգսյան