Մատչելիության հղումներ

Նախագահի նոր խոսնակը Աշոտ Քոչարյանն է


Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Հայաստանի արտգործնախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ Աշոտ Քոչարյանը նշանակվել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար:

46-ամյա Աշոտ Քոչարյանը նախագահի խոսնակի պաշտոնում փոխարինել է Վահե Գաբրիելյանին: Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակված Գաբրիելյանը անցած շաբաթ Լոնդոնում իր հավատարմագրերն է հանձնել Էլիզաբեթ թագուհուն:

Աշոտ Քոչարյանը նորանկախ Հայաստանի պատմության մեջ նախագահի ամենատարեց խոսնակն է: Կրթությամբ բանասեր Քոչարյանը արտգործնախարարությունում աշխատել է 1992 թվականից: Նա ավարտել է Վիեննայի դիվանագիտական ակադեմիայի եւ Հաագայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի հատուկ դիվանագիտական դասընթացները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG