Մատչելիության հղումներ

Իրաքում սպանվել է Կարմիր խաչի կանադահայ աշխատակիցը


Ինչպես հաղորդել է «Ֆրանս Պրես» գործակալությունը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն երեկ երեկոյան առկախել է իր գործունեությունը Բաղդադում այն բանից հետո, երբ փողոցներից մեկում կրակի տակ է ընկել Կարմիր խաչի ավտոմեքենան՝ երեք աշխատակիցներով: Երկուսին հաջողվել էր փրկվել, իսկ կանադահայ Վաչե Արսլանյանի մարմինը հայտնաբերվել է այսօր երեկոյան:

Այսօր տարածած հաղորդագրության մեջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ժնեւի կենտրոնական գրասենյակը նշում է. - «Կարմիր խաչը խորապես վշտացած է, որ անկարող է փրկել իր աշխատակցին եւ ժամանակավորապես հնարավորություն չունի արտակարգ օգնություն տրամադրել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Բաղդադում գտնվող Կարմիր խաչի թիմը կշարունակի հետեւել իրադրությանը եւ կվերսկսի իր գործունեությունը, երբ եւ եթե դա հնարավոր լինի»:

48-ամյա Վաչե Արսլանյանը Կանադայի Նյու Բրանսուիք քաղաքից էր: Երրորդ տարին էր, ինչ նա աշխատում էր Իրաքում, ղեկավարելով 40 աշխատակիցներից բաղկացած մի խումբ: Նրա պատասխանատվության տակ էին 65 մեքենա, 55 գեներատոր եւ 5 պահեստ:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG