«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Արամ Սարգսյանը այսօր նախագահական քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ ունեցավ Գեղարքունիքի մարզում:
Հանդիպումների ընթացքում Վազգեն Սարգսյանի եղբայրը բացատրում էր իշխանության «անատոմիան» եւ զգուշացնում, որ եթե իշխանության գա «չընտրված նախագահ», նա կպաշտպանի ոչ թե ժողովրդի շահերը, այլ միայն նրանց, «ում հետ աշխատում է»:
«Ղարաբաղում Սամվել Բաբայանի մոտ նախագահ էր աշխատում [Ռոբերտ Քոչարյանը]», - ասաց Արամ Սարգսյանը: - «Եկավ Հայաստան՝ Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի մոտ էր նախագահ աշխատում: Հիմա էլ ուզում է Սերժ Սարգսյանի մոտ նախագահ աշխատի»:
Մարզի բնակիչները բողոքում էին, թե հինգ տարին մեկ՝ ընտրություններից ընտրություներ են տեսնում նախագահի թեկնածուներին, պատգամավորներին: Սարգսյանն, անշուշտ, խոստացավ, որ կրկին գալու է:
Գործող նախագահ Քոչարյանը, մինչդեռ, այսօր հանդիպում էր Արամ Սարգսյանի ծննդավայր Արարատի բնակիչների հետ: Նախագահին կրկին ուղեկցում էին բարձրաստիճան կուսակցական ու կառավարական գործիչներ, գործարարներ:
«Ոչ միայն կոչ եմ անում, այլ ուզում եմ հավատացնել, որ մեր երկիրը կազմակերպված երկիր է», - գյուղերից մեկում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար անդամներից Գալուստ Սահակյանը: - «Այլեւս մենք գնալու ենք զարգացման ճանապարհով: Եվ ես Հայաստանի հանրապետական կուսակցության բազմահազարանոց անդամներ եւ համակիրների անունից ոգեկոչման կոչ եմ անում ձեզ [հռետորի ձեւակերպումն է]՝ փետրվարի 19-ին ընտրենք ներկայիս նախագահին՝ Ռոբերտ Քոչարյանին»:
Շաքե Ավոյան, Վարդենիս եւ Ռուզաննա Խաչատրյան, Արարատ