Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը դեռ չի կողմնորոշվել գալիք ընտրություններում Քոչարյանին սատարել-չսատարելու հարցում


Հայաստանի ներկայիս իշխանություններին սատարող եւ կառավարությունում ներկայացված Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) դեռեւս չի որոշել պաշտպանելո՞ւ է, թե՞ ոչ Ռոբետ Քոչարյանի թեկնածությունը 2003 թվականի նախագահական ընտրություններում: Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը շաբաթ օրը ասաց, որ դա հայտնի դառնա աշնանը:

Աղվան Վարդանյանը Հայաստանի տարբեր բնակավայրերում ունեցած 200-ից ավելի հանդիպումների արդյունքում եկել է եզրակացության, որ երկրում սոցիալական արդարության նվազագույն պայմանները ոտնահարված են, քաղաքական համակարգը այդպես էլ չի կայանում, կոռուպցիան, հովանավորչությունը համատարած բնույթ են կրում, կադրային քաղաքականությունը «սարսափելի» սխալներով է ընթանում:

«Այս ամենի մասին մենք լավագույնս գիտենք, եթե հարկ է լինում՝ կոնկրետ շեշտադրումներով խոսում ենք», - ասաց Վարդանյանը: - «Բայց մենք սա չեն դարձնում զուտ խոսելու նյութ... Կարեւորը կոնկրետ աշխատանքն է»:

Վարդանյանի խոսքերով, իր կուսակիցները հնարավորության դեպքում շատ հաճախ «փորձել են ինչ-որ բանով օգտակար լինել եւ արել են»:

«Ազդակ» ակումբում հանդիպման մասնակիցները բորբոքված հարցին, թե ինչո՞ւ են քաղաքական գործիչները վախենում տալ պատասխանատուի անունը, Դաշնակցության ներկայացուցիչը, հասկանալով ակնարկը, պատասխանեց. «Այո, հանրապետության նախագահը մեղավոր է: Բայց մտածել, թե հանրապետության նախագահը կարող է մեկ օրում ելնել եւ այդ բոլոր խնդիրները լուծել՝ չարաչար սխալվում եք»:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG