Վարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» միության անցկացրած հարցախույզի տվյալներով, Երեւանում վարորդները հաճախ են խախտում ճանապարհային երթեւեկության կանոնները, իսկ ավտոտեսուչները, կաշառք վերցնելով, նրանց ազատում են տուգանքից:
Երեւանի 500 վարորդներին, ըստ հարցախույզի, 6 ամսվա ընթացքում ավտոտեսուչները կանգնեցրել են 4500 անգամ։ Վարորդների կարծիքով, այդ դեպքերի 68 տոկոսի պարագայում խախտում չի եղել։ Ընդ որում, 98 տոկոսի դեպքում, ավելի բարձր տուգանքներ վճարելու սպառնալիքի տակ, վարորդները կաշառք են տվել ու հեռացել, եւ ընդամենը 85 դեպքում է կազմվել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման արձանագրություն։
Հարցված վարորդների 44 տոկոսը պատասխանել է, որ կաշառքի նախաձեռնությունը եկել է տեսուչներից, իսկ 32 տոկոսը ասել է, թե ինքն է եղել կաշառքի նախաձեռնողը, քանի որ ձեռնտու է փոքր կաշառք տալ (հիմնականում 500-1000 դրամ) եւ խուսափել ավելի մեծ տուգանքներ վճարելուց։
«Աքիլլես» միության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի խոսքերով, պետավտոտեսչությունը գործող օրենսդրությունը խախտում է վարորդի կողմից երթեւեկության կանոնների խախտման պահից մինչեւ վարորդական իրավունքի վկայականը վերադարձնելը: Տեսուչները սխալ են կազմում արձանագրությունները: Գրեթե միշտ վարորդից վերցնում են վկայականը, մինչդեռ, ըստ օրենքի, դա անելու իրավունքն ունեն միայն շատ կոպիտ խախտումների դեպքում:
«Մենք ունենք դատարանի վճիռ, որը պարտադրել է պետավտոտեսչությանը վարորդին վերադարձնել վկայականը», - ասաց նա՝ շարունակելով, թե պետավտոտեսչությունը, այդուհանդերձ, հրաժարվում է տալ վկայականը՝ պնդելով, որ այն կվերադարձնի միայն տուգանքը մուծելուց հետո:
«Աքիլլես» միության հարցախույզի տվյալներով, հարցված 500 վարորդների 70 տոկոսը հայտարարել է, որ ամբողջությամբ չի տիրապետում երթեւեկության կանոններին։ Տեսուչը, բնականաբար, օգտվում է այս վիճակից: Եվ ծագում է տրամաբանական հարց. ինչպե՞ս է պատահել, որ երթեւեկության կանոնները չիմացող մարդը վարորդական վկայական է ստացել: Թերեւս՝ նույնպես կաշառքով։
«Աքիլլես»-ի նախագահի խոսքերով, այն հատուկենտ վարորդները, որոնք, այնուամենայնիվ, դիմում են դատարաններ, ոչնչի չեն հասնում, քանի որ դատավորները, չնչին բացառություններով, վճիռները կայացնում են հօգուտ իրավապահների:
Հովհաննիսյանի կարծիքով, խախտումների համար տուգանքները դիտավորյալ բարձր են սահմանված, որպեսզի կաշառք տալը ավելի ձեռնտու լինի: Ելքը, ըստ նրա, ոչ կոպիտ խախտումների համար տուգանքների չափերն իջեցնելն է:
Հանրապետական պետավտոտեսչության պետ Մարգար Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանին օրերս նույնպես ասել էր, թե երթեւեկության կանոնների խախտումը, հատկապես մայրաքաղաքում, համատարած բնույթ ունի, ուստի, ըստ նրա, չի կարելի տեսուչներին մեղադրել կանոնախախտներին հաճախ կանգնեցնելու համար:
Ատոմ Մարգարյան, Երեւան