Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների միջպետական վիճակագրական կոմիտեի եռամսյակային ամփոփագրի համաձայն, համագործակցության անդամ երկրների Համախառն ներքին արդյունքը, անցյալ տարվա առաջին եռասյակի համեմատ, այս տարվա հունվար-մարտ ամիսներին աճել է ընդամենը 3, 8 տոկոսով, մինչդեռ անցյալ տարվա աճը եղել էր 5,3 տոկոս։ Առավել բարձր տնտեսական աճը գրանցվել է Ղազախստանում՝ 10,4 տոկոս, Տաջիկստանում՝ 9,3 տոկոս եւ Հայաստանում՝ 7,4 տոկոս։ Մեր հարեւաններից Ադրբեջանի տնտեսությունն աճել է 4,7, իսկ Վրաստանինը՝ 3,7 տոկոսով։
Պատկերը նույնն է նաեւ արդյունաբերության բնագավառում: Ընդ որում, Հայաստանն այստեղ առաջատար է. առաջին եռամսայակում Հայաստանի արդյունաբերական արտադրանքն աճել է շուրջ 14 տոկոսով: Երկրորդ տեղում Ղազախստանն է՝ մոտ 12 տոկոս:
Փաստորեն, Հայաստանի տնտեսությունը ԱՊՀ գործընկերների տնտեսությունների համեմատ կրկնակի արագ է աճում: Հայաստանի բարձր տնտեսական աճի ֆենոմենը, փորձագետների համոզմամբ, դյուրորեն բացատրելի է: «Սեդ-Մարսեդ» խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Տիգրան Ջրբաշյանի կարծիքով, Հայաստանը չնայած փոքր երկիր է, սակայն ունի խոշոր երկրներին բնորոշ արդյունաբերական կառույց, եւ բավական է մեկ կամ երկու չաշխատող խոշոր ձեռնարկություն վերագործարկվի, որպեսզի 1-2 տոկոսով տնտեսական աճն արագանա:
Բարձր տնտեսական աճը, սակայն, դեռեւս երաշխիք չէ բնակչության կենսամակարդակի մեջ թռիչք ապահովելու համար: Այժմ մեկ շնչի հաշվով Հայաստանում տարեկան ստեղծվում է ընդամենը 558 դոլարի եկամուտ, ինչը մոտ է աֆրիկյան թույլ զարգացած երկրների մակարդակին։
«Եթե նույնիսկ տնտեսական աճի ներկայիս բարձր տեմպերը պահպանվեն, ապա զարգացած երկրների կենսամակարդակին հասնելու համար Հայաստանից երկար ժամանակ կպահանջվի», - ասում է պարոն Ջրբաշյանը: - «Հիսուն տարի պետք՝ այն էլ պայմանով, եթե զարգացած երկրները պահպանեն այսօրվա զարգացման տեմպերը: Մինչդեռ նրանք ավելացնում են այդ զարգացումը»:
Այդուհանդերձ, ըստ փորձագետի, Հայաստանը, ԱՊՀ մյուս երկրների համեմատ, շուկայի հնարավորություններն օգտագործելու առումով բավականին առաջ է ընթացել:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե նախընտրական տարին ինչպիսի՞ ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա, Տիգրան Ջրբաշյանը ասաց. - «Դա այն վճարն է, որ հասարակությունը եւ պետությունը վճարում են ժողովրդավարորեն ընտրված եւ ժողովրդի շահերը պաշտպանող քաղաքական համակարգ ունենալու համար»: Նրա խոսքերով, նվազեցնում ենք ներդրումները, նվազեցնում ենք տնտեսական աճը՝ հետագա հինգ տարիներին այդ նույն աճի համար բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով:
Այդուհանդերձ, փորձագետը համոզված է, որ մեր տնտեսությունը առաջիկա մեկ-երկու տարիներին կորուստներ կունենա ոչ այնքան ընտրությունների, որքան արտաքին պարտքի սպասարկման բարձր ծախսերի պատճառով։
Ատոմ Մարգարյան, Երեւան