Մայիսի կեսին Ռեյկյավիկում կայանալու է Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը: Ըստ Ադրբեջանի նախագահ Ալիեւի, հանդիպման նախաձեռնողը Թուրքիան է: Եվ Բաքուն ուրախ է, որ այս խնդրում Անկարան մտադիր է ակտիվացնել իր դերակատարությունը:
Հեյդար Ալիեւը բավարարված է Տրապիզոնում կայացած հանդիմպան արդյունքներով ընդանհրապես եւ մասնավորապես՝ Թուրքիայի նախագահի հավաստիացմամբ, թե քանի դեռ Ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել (պետք է հասկանալ՝ հօգուտ Ադրբեջանի) Թուրքիան չի' վերաբացի իր սահմանները, չի' համագործակցի, ինչպես նաեւ չի' հաստատի դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի հետ:
Ինչ վերաբերում է Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործնախարարների ակնկալվող խորհրդակցությանը, ապա այն, ըստ Ալիեւի, կարող է համարվել դրական, եթե «արդյունքում կվերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ շուրջ 1 միլիոն փախստականները կարողանան վերադառնալ իրենց տները»:
Այսպիսով, Օսկանյան-Գուլուզադե-Չեմ հանդիպման նկատմամբ Ադրբրեջանի պահանջները նույնն են, ինչ մյուս մակարդակներում անցող բանակցությունների դեպքում:
Բայց Հայաստանի դիրքորոշումը նույնպես չի փոխվել: Ուստի, ի՞նչ կարող է տալ Ղարաբաղյան հակամարտությանը քննարկումների այս նոր, անսովոր ֆորմատը: Թերեւս՝ ոչինչ, եթե սահմանափակվենք միայն Ղարաբաղյան խնդրով: Մինչդեռ Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա եռյակում կան նաեւ այլ չլուծված խնդիրներ, եւ դրանց ազդեցությունը դուրս է գալիս տարածաշրջանի սահմաններից:
Անրադառնալով Տարպիզոնում կայացած Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահների, ինչպես նաեւ Ռեյկյավիկում Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործնախարարների ծրագրված հանդիպմանը, «Թըրքիշ Դեյլի Նյուս»-ը այսօր հրապարակել է մի քանի մեկնաբանություններ, որոնց համադրումը թույլ է տալիս որոշ եզրակացություններ անել:
Ըստ թուրք մեկնաբանների, տարածաշրջանի կայունության եւ անվտանգության տեսակետից Տրապիզոնի գագաթնաժողովը ինքնին օգտակար միջոցառում էր: Այն, այդուհանդերձ ամբողջական չի կարող համարվել, քանի որ խնդրի իրական լուծման համար անհրաժեշտ էր հանգուցային բոլոր դերակատարների մասնակցությունը: Իսկ դրանք են, ըստ թերթի, Ռուսաստանը, Իրանը եւ, որոշ չափով, Հայաստանը:
Հայաստանը, մեկնաբան Յուսուֆ Քանլիի պատկերավոր համեմատությամբ, «այն խցանն է, որը շշից հեռացնելուց հետո թույլ կտա Թուրքիային անարգել ցամաքային կապ հաստատել մինչեւ Չինական պատը տարածվող ամբողջ թուրքական աշխարհի հետ»:
Ըստ թերթի, Թուրքիան պարտավոր է օգնել Հայաստանին ձերբազատվել հայկական սփյուռքի բացասական ազդեցությունից: Հենց սփյուռքահայությունն է, որ չունենալով այլ գաղափարներ, ցեղասպանությունը դարձրել է ազգային պատկանելիության միակ ցուցանիշ:
«Թըրքիշ Դեյլի Նյուս»-ի մեկ այլ մեկնաբանի ենթադրությամբ, արտգործնախարարների եռակողմ հանդիպման ժամանակ Իսմայիլ Չեմը ներկայացնելու է Թուրքիայի հստակ ակնկալիքները Հայաստանից: Այն է՝ հրաժարվել ցեղասպանության ճանաչման պահանջից, հարգել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը եւ սահմանները, ինչպես նաեւ ազատել Ադրբեջանի հողերը:
Կարելի է ենթադրել, թե նշված հարցադրումներով եւ տրամադրվածությամբ Հայաստանի Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման անցկացումն անիմաստ է:
Այդուհանդերձ այն չեղյալ հայտարարելու մասին որեւէ տեղեկություն առայժմ չկա:
Այժմ նոր, ինչ-որ առումով պարտադրվող պայմանավորվածությունների երաշխավորի դերում ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխարեն կարող է հանդես գալ անհամեմատ ավելի լայն լիազորություններ ունեցող ՆԱՏՕ-ն:
Դժվար է ասել, թե որքանով այս նոր պայմանները ընդունելի կլինեն Հայաստանի եւ Ադրբեջանի համար: Չմոռանանք, միաժամանակ, որ արտգործնախարարների հանդիպումից բացի, այս ամիս Պրահայում նախատեսված են Մինսկի խմբում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների անձնական ներկայացուցիչների բանակցությունները:
Արմեն Դիլանյան, Պրահա