Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկը 1,3 մլն դոլար է հատկացնում Զարգազման հայկական գործակալությանը


Համաշխարհային բանկը այսօր 1 միլիոն 300 հազար դոլարի վարկ հատկացրեց կառավարությանը՝ Զարգացման հայկական գործակալության կառույցը ուժեղացնելու նպատակով:

Վարկային համաձայնագիրը ստորագրեցին Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Օուեյզ Սաադաթը եւ Առեւտրի ու տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը.

Համաշխարհային բանկի ներկայացուցիչը փաստաթղթի ստորագրումից առաջ հայտարարեց, թե անցյալ տարի Նյու Յորքում կայացած ներդրումային համաժողովից հետո Զարգացման հայկական գործակալությունը զգալիորեն ամրապնդել ու ընդլայնել է իր գործունեության շրջանակները, ուստի Համաշխարհային բանկը իր ֆինանսական աջակցությամբ ցանկանում է գործակալությունը դարձնել առաջնակարգ կառույց:

Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, իր հերթին, շեշտեց, թե արդեն ուժեղացված Զարգացման գործակալության միջոցով հնարավոր կլինի մշակել ու գործողության մեջ դնել Հայաստանի զարգացման երկարաժամկետ՝ մինչեւ 2015 թվականն ընկած ծրագիրը։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG