Մատչելիության հղումներ

Քոչարյանն ու Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրներ


Ռուսաստանյան լրատվական գործակալությունները հաղորդել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի օրը հեռախոսային զրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:

Ըստ Ռուսաստանի նախագահի լրատվական ծառայության մեջբերված հաղորդագրության, քննարկվել են երկկողմ առեւտրին ու տնտեսական հարաբերություններին առնչվող խնդիրներ, Ղազախստանի մայրաքաղաքում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի նախապատրաստմանը վերաբերող, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG