&picture&&
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում պետական այցով գտնվող Ադրբեջանի նախագահին ասել է, որ Ռուսաստանը շահագրգռված է լիարժեքորեն զարգացնել հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, հետեւաբար շահագրգռված է նաեւ, որպեսզի հակամարտությունը հնարավորինս արագ ու վերջնական կարգավորում ստանա: Պուտինը ասել է, թե այս հակամարտությունում չպետք է լինեն «հաղթողներ ու պարտվողներ»:
Հեյդար Ալիեւի պետական այցի շրջանակներում տեղի ունեցած բանակցություններում կարեւոր տեղ է հատկացվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Երկու նախագահների համատեղ հայտարարության մեջ նշվում է Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպումների կարեւորությունը:
Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալության, Ռուսաստանը եւ Ադրբեջանը վերստին ընդգծել են, որ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հիմքում պետք է լինեն միջազգային իրավունքի հիմնադրույթները, երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության սկզբունքները: Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները կոչ են անում հակամարտությունը լուծել քաղաքական եղանակով:
Հեյդար Ալիեւը գոհունակություն է հայտնել, որ Ռուսաստանն ու նրա նախագահը այդպիսի ուշադրություն են հատկացնում Ղարաբաղյան հակամարտությանը, ասելով, թե «Ռուսաստանը կարող է վճռական դեր խաղալ այստեղ»:
Հայաստանում տեղակայված են ռուսական ռազմակայանները, տնտեսական բնագավառում կարելի է խոսել ոչ միայն սերտ համագործակցության, այլ արդեն նույնիսկ կախվածության մասին: Մինչդեռ, Ադրբեջանում ռուսների դիրքերն այդքան ամուր չէին: Միակ հզոր ռազմական օբյեկտը Գաբալայի ռադարային կայանն է: Խորհրդային տարիներին կառուցված այս համալիրը ռուս զինվորականներին հնարավորություն է ընձեռում ամբողջ հարավային կիսագնդի հսկայական տարածքում վայրկյանների ընթացքում գրանցել միջմայրացամաքային հրթիռների արձակումները:
Ըստ Ալիեւի այցի ընթաքցում ստորագրված համաձայնագրի, Գաբալայի կայանը՝ Ադրբեջանի սեփականությունն է, որը ռուսները կվարձակալեն տասը տարով՝ շուրջ հարյուր միլիոն դոլարով:
Ընդհանուր առմամբ, այսօր Կրեմլում Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրվեց յոթ համաձայնագիր, այդ թվում՝ «Մինչեւ 2010 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության մասին»:
«Ընդհանրապես, ես գտնում եմ, որ Ադրբեջանի հետ մեր ուղեգիծը չափազանց փափուկ է եւ լիովին սխալ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ռուսաստանի պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ Ալեքսեյ Միտրոֆանովը: - «Բավական չէ, որ Մոսկվայում ադրբեջանցիները նստել են մեր գլխին, մենք դեռ ինչ-որ պետական զիջումներ ենք անում Ադրբեջանին: Գաբալայի ռադարային կայանը Ադրբեջանը պետք է սրտանց տրամադրեր Ռուսաստանին իբրեւ թարկարժեք նվեր՝ անժամկետ օգտագործման համար: Եվ Ադրբեջանը պետք է խնամքով պահեր կայանը՝ իբրեւ Ռուսաստանի հետ իր նորմալ հարաբերությունների գրավական»:
Միտրոֆանովի կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, որ միշտ հայտնի է եղել իր հայամետ կեցվածքով, շատ ավելի զուսպ արտահայտվեց:
«Իդեալական տարբերակը հավասարակշռություն ապահովելն է: Լավ հարաբերություններ պահպանել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, եւ վերջապես հաշտեցնել այդ երկու երկրները», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ժիրինովսկին:
Իսկ Պետդումայի միջազգային հարցերի կոմիտեի փոխնախագահ Կոստանտին Կոսաչովի կարծիքով, Մոսկվայի դերի աճը Անդրկովկասում թույլ կտա ավելի գործուն աջակցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին:
«Ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում չունի», - «Ինտերֆաքս» գործակալությանը ասել է Կոսաչովը: - «Կարելի ենթադրել, որ կողմերը կբավարարվեն Լեռնային Ղարաբաղի հատուկ կարգավիճակի մասին՝ Բաքվի եւ Երեւանի համար ընդունելի համաձայնագրով»:
Արմեն Քոլոյան, Պրահա եւ Արթուր Տերյան, Մոսկվա