Մատչելիության հղումներ

Քոչարյանը հանձնարարում է խստորեն պատժել էլեկտրաէներգիայի դիմաց չվճարողներին


Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, Ռոբերտ Քոչարյանն այսօր անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ կապված էներգետիկայի ոլորտի պրոբլեմային խնդիրների հետ:

Դեռեւս հոկտեմբեր ամսին էներգետիկայի նախարարությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Ռոբերտ Քոչարյանը ասել էր, որ անմիջական վերահսկողության տակ է վերցնում ոլորտի խնդիրները:

«Ոչ մի դեպքում չեմ հանդուրժի, որ որեւէ մեկի վատ աշխատանքի հետեւանքով վտանգվեն տնտեսության մեջ առկա դրական միտումները», - ասել էր Ռոբերտ Քոչարյանը:

Այսօրվա խորհրդակցության ժամանակ նախագահը համապատասխան մարմիններին հանձնարարել է խստագույն միջոցներ ձեռնարկել բոլոր չվճարողների նկատմամբ, անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից՝ անջատելով էլեկտրական հոսանքի մատակարարումը: Նախագահը շեշտել է, որ չի հանդուրժելու նման երեւույթները:

«Համակարգը պետք է զերծ լինի ցանկացած ոտնձգությունից, եւ որեւէ մեկը իրեն չպետք է զգա արտոնյալ վիճակում»,-ասել է նա:

Ռոբերտ Քոչարյանը խորհրդակցության մասնակիցներին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել հնգօրյա ժամկետում մարելու բոլոր պարտքերը:


Լեոնիդ Զիլֆուղարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG